Թուրքիայում նախագահական ընտրություններին քվեարկել են Պուտինի օգտին (ֆոտո)
Քաղաքական
Ինչպես գրում է թուրքական «ՀԱբերԹյուրք»-ը, Թուրքիայում նախօրեին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում ընտրողներից մեկը որոշել է իր քվեն տալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։
Նշվում է, որ ընտրողը տրված քվեաթերթիկի վրա առանձին գրել է Պուտինի անունն ու «Այո» կնիքով հաստատել իր «ընտրությունը»։
Հայտնի է նաև, որ տվյալ ընտրատեղամասում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է 111 ձայն, 150 ձայնով նրանից առաջ է անցել ընդդիմադիր ժողովրդահանրապետական Մուհարրեմ Ինջեն, 51 ձայն ստացել է ընդդիմադիր «Լավ» կուսակցության հիմնադիր ու նախագահ Մերալ Աքշեները, 11 ձայն՝ քրդամետ կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշն ու 3 ձայն՝ ընդդիմադիր և պահպանողական «Երջանկություն» կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն։
Տվյալ ընտրատեղամասում, բացի Պուտինի անվամբ քվեաթերթիկից, հաշվվել է ևս 2 անվավեր ձայն։
Հիշեցնենք, որ ընտրությունների նախնական տվյալներով՝ Էրդողանը ստացել է ձայների 52,6%-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)