Աշխարհի առաջնություն. օրվա խաղերը
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում այսօր տեղի կունենան C, D խմբերի հանդիպումները:
C խմբում ժամը 18:00-ին կմրցեն Ավստրալիայի և Պերուի ընտրանիները, ինչպես նաև Դանիայի և Ֆրանսիայի հավաքականները:
Երկու տուրերից հետո այս խմբի առաջատարը Ֆրանսիայի թիմն է՝ 6 միավորով: 4 միավոր ունի Դանիան, իսկ 1 միավոր՝ Ավստրալիան: Պերուն միավոր չունի:
D խմբում Արգենտինան ուժերը կչափի Նիգերիայի հետ, Խորվաթիան` Իսլանդիայի հետ: Հանդիպումները կմեկնարկեն 22:00-ին:
D խմբի միանձնյա առաջատարը Խորվաթիան է, որն ունի 6 միավոր: 3 միավոր ունի Նիգերիան: 1-ական միավոր ունեն Իսլանդիան և Արգենտինան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)