Սաուդիան Արաբիա-Եգիպտոս հանդիպման մեկնաբանը մահացել է խաղի ժամանակ
Սպորտ
Եգիպտոսը ներկայացնող «Զամալեկ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Աբդրահիմ Մուհամեդ Նեգման մահացել է Աշխարհի առաջնության խմբային փուլի Սաուդիան Արաբիա-Եգիպտոս խաղի ժամանակ: Այս մասին գրում է Youm7-ը:
Նեգման մեկնաբանել է այս խաղը եգիպտական հեռուստաալիքներից մեկով: Խաղի ժամանակ մասնագետի մոտ սրտի կաթված է եղել և նա մահացել է:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի ընտրանին պարտվեց Ռուսաստանում ընթացող առաջնության խմբային փուլի բոլոր երեք խաղերում և դուրս մնաց պայքարից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)