Վրաստանի վարչապետը հայտարարել Է նոր կառավարությունում նախարարությունների թվի կրճատման մասին
Քաղաքական
Վրաստանի նոր կառավարությունում նախարարությունների թվաքանակը ներկայիս 13-ից կկրճատվի մինչեւ 10, ընդ որում՝ լինելու Է մեկ պետնախարարություն: Այդ մասին հունիսի 26-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Որոշվել Է կառավարությունում նախարարությունների թվաքանակի կրճատում իրականացնել 13-ից մինչեւ 10, նոր կառավարությունում, ինչպես եւ ներկայում, կլինի մեկ պետական նախարարություն (խոսքը հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերի պետնախարարության մասին Է),-ասել Է նա:-Դա կլինի նախարարությունների այն օպտիմալ թվաքանակը, որը թույլ կտա արդյունավետորեն եւ օպերատիվորեն լուծել երկրում գոյություն ունեցող խնդիրները», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)