Բասկետբոլի հավաքականն արդեն Կոպենհագենում է
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը Բեյրութ-Պրահա-Կոպենհագեն չվերթով ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն:
Այս մասին տեղեկացնում է Բասկետբոլի ֆեդերացիան:
Հայ բասկետբոլիստները հանգրվանել են «Լաուտրուփ Պարկ» հյուրանոցում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը այսօր խաղացողներին հանգստանալու հնարավորություն է տվել:
Հունիսի 27-ին Հայաստանի ազգային թիմը կանցկացնի 2 մարզում` նախապատրաստվելով հունիսի 28-ին կայանալիք ԵԱ-2021-ի նախընտրական փուլի Դանիա-Հայաստան վճռական մրցավեճին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)