Վարչապետը կհանդիպի «Դեմ եմ» նախաձեռնության անդամների հետ
Հայաստան
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները այսօր հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից հետո, որտեղ նա նշել էր, որ ցանկանում է հանդիպել վարչապետի հետ :
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Լևոն Հարությունյանը նշեց, որ նախքան հանդիպելը ֆեյսբուքյան «Դեմ եմ» խմբում հարցում էր անցկացրել, թե մարդիկ ինչպիսի օրենքի դեպքում կամավոր կվճարեն կուտակային կենսաթոշակային համակարգի գումարը: Ընդհանրացնելով պատասխանները՝ նա իր առաջարկություններն ու մտահոգություններն է պատրաստվում ներկայացնում վարչապետին, մասնավորապես.
«Առաջինը օրենքին է վերաբերվում: Պետք է արտոնություններ լինեն օրենքում, որ մարդիկ ցանկանան մասնակցել: Երկրոդ հարցը ներդրումային քաղաքականությունն է, որը իրականցնում է կենսաթոշակային համակարգի օպերատորը և երրորդը՝ անհայտ հարցրեր կան, որոնք ուղղված են կենտրոնական բանկին»,-ասաց Հարությունյանը:
Վարչապետի օգնականի հետ նախնական հանդիպման ընթացքում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները համառոտ ներկայացրել են իրենց ծրագիրը և հուլիս ամսին տեղի կունենա վարչապետի հետ հանդիպումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)