Աշխարհի առաջնություն. օրվա խաղերը
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում պայքարի մեջ կմտնեն E, F խմբերի թիմերը
Երևանի ժամանակով 18:00-ին F խմբում ընդգրկված Հարավային Կորեան ու Գերմանիան կհանդիպեն միմյանց, Մեքսիկան էլ ուժերը կչափի Շվեդիայի հետ:
Այս խմբում 6 միավորով առաջատարը Մեքսիկան է: Գերմանիան և Շվեդիան ունեն 3-ական միավոր: Հարավային Կորեան միավորներ չունի:
Երևանի ժամանակով 22:00-ին E խմբից աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը կխաղա Սերբիայի դեմ, Շվեյցարիան՝ Կոստա Ռիկայի:
Այստեղ խմբի առաջատարները Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականներն են, որոնք ունեն 4-ական միավոր: 3 միավոր ունի Սերբիան: Կոստա Ռիկան միավորներ չունի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)