ԱԻՆ-ի աշխատակիցները հրավիրվում են ԱԱԾ՝ հարցաքննության. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Այս օրերին Ազգային անվտանգության ծառայություն բավականին ակտիվ կերպով հարցաքննության են հրավիրվում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
Ինչպես հայտնի է, նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առնչվող երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Իսկ թե կոնկրետ երկու ինչ ոլորտային չարաշահումների մասին էր խոսքը, նախարարը չէր մանրամասնել:
Սակայն մեզ հասած լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ում ԱԻՆ-ի մասով այսօր մեկ գործ է քննվում՝ կապված այն բանի հետ, որ մահացած անձանց գրանցել են նախարարությունում որպես աշխատող, և ինչ-որ մարդիկ աշխատավարձերը ստացել են: Այդ ամենի շրջանակներում էլ հարցաքննության են հրավիրվում մարդիկ, որոնք ինչ-որ չափով կապ ունեն մահացած անձանց հետ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)