Ֆրանսիան բարդ մրցակից է. Իգուաին
Սպորտ
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Գոնսալո Իգուաինի կարծիքով, «ալբիսելեստա»-ի համար Ֆրանսիան բարդ մրցակից է:
«Հիմա մենք մտածում են արդեն մյուս խաղի մասին: Չպետք է կորցնենք մեր կենտրոնացումը: Մեզ դժվարին հանդիպում է սպասվում Ֆրանսիայի հետ: Այն Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկն է: Պետք է լավ հանգստանալ և պատրաստվել»,-Իգուաինի խոսքերը մեջ է բերում ՏԱՍՍ-ը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Արգենտինան դրամատիկ խաղում 2:1 հաշվով հաղթեց Նիգերիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 30-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)