ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Իշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը. «Ժողովուրդ» ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ» ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին 

Դատախազությունն աղավաղում է. տնօրենը բերման չի ենթարկվել. Բարսեղ Բեգլարյան

Քաղաքական

ՀՀ դատախազության՝ երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենը: Նախաքննությունն իրականացնող մարմնի որոշմամբ, Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: Եվ սա այն դեպքում, երբ հաղորդագրությունը տարածել է ՀՀ գլխավոր դատախազությունը. «Դրանք աղավաղված բաներ են. ով է գրել, տեղյակ չեմ: Ես լրատվության դաշտից եմ լսել, որ բերման են ենթարկել «Ֆլեշ Մոտորս»-ի գործադիր տնօրենին: Ես զանգահարել եմ իրեն, հարցրել եմ՝ հարգելի գործադիր տնօրեն, քեզ բերմա՞ն են ենթարկել, ասել է՝ ոչ, պարոն Բեգլարյան: Ասում եմ՝ բա էդ ի՞նչ ինֆորմացիա է, ասում է՝ չգիտեմ: Ես այլ մանրամասներին տեղյակ չեմ»,- ասաց Բեգլարյանը: 

Փաստորեն, իրավիճակն անհասկանալի է դառնում: Հարց է առաջանում, թե որ կողմն է ի վերջո փորձում մոլորեցնել հանրությանը՝ Բարսեղ Բեգլարյա՞նը, թե՞ Դատախազությունը: Հուսանք, առաջիկայում խնդրո առարկայի վերաբերյալ սպառիչ ինֆորմացիա կստանանք, այլապես ստացվում է, որ հաղորդագրություն է տարածվում մի բանի մասին, որի վերաբերյալ առանցքային դերակատարում ունեցող անձը տեղեկություն անգամ չունի, ինչն էլ տարակուսանքի տեղիք է տալիս:

Նկատենք, որ Բարսեղ Բեգլարյանն այն անձանցից է, ով սովորաբար խուսափում է շփվել լրագրողների հետ: Նա շատ հազվադեպ է պատասխանում այս կամ այն լրատվամիջոցի հարցերին և Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի կամ այլ հարցերի վերաբերյալ դժվար է նրանից որևէ մեկնաբանություն ստանալ: Նա խուսափում է հատկապես մեկնաբանություն տալ իր անվան շուրջ պտտվող խոսակցութունների վերաբերյալ: 

Նշենք, որ երեկ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիոն տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

 Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԻշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը. «Ժողովուրդ»ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը Ինչպե՞ս է տղամարդը մահացել մեղվի խայթոցից. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ) Շոգը վտանգավոր է սրտի համար Ալեք Մանուկյան փողոցում արմատից չորացած հսկայական ծառը արմատից պոկվել և ընկել է «Mazda»-ի վրա Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կմեկնի ՊակիստանՀուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Արտակ Զաքարյան Մեծ Բրիտանիայում մի թոշակառու գերազանցել է ինքնաթիռի թևի վրա քայլելու ռեկորդըԱրմատական տրամադրություններ ունեցող իսրայելցի վերաբնակ կանանց խումբն ապօրինաբար հատել է Լիբանանի սահմանը Դերասան Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են երեխայի սեռը (տեսանյութ)Իտալիայում տղամարդը սխալմամբ մեկ միլիոն եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս է նետել աղբանոցըՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Քննարկվել է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը Երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կան վիրավորներՍա աննախադեպ խայտառակություն է. Մելիքյանը՝ Կաթողիկոսի դեմ քրեական գործի և դատական նիստի մասին (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Նավագնացության խոշոր ընկերությունները դիմել են ՄԱԿ-ին՝ Հորմուզի նեղուցում վճարներ չգանձելու կոչով Լոնդոնի կենտրոնում դանակով զինված կինը հարձակվել է չորս տղամարդու վրա Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել Լայպցիգի օդանավակայանում «անհայտ պայթուցիկ սարքով դրոն». սկսվել է հետաքննությունը
Ամենադիտված