Արա Խուդավերդյանը ցանկություն ունի լինել ԵԿՄ նախագահ
Այսօր «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չթաքցրեց, որ ցանկանում է լինել ԵԿՄ նախագահ։
«Կատրվածը շոկ էր, տղաներս, ովքեր եղել ենք պատերազմի դաշտում գիտենք՝ ինչ է նշանակում սոված մնալ, պատերազմը տանել առանց ախ ու վախի ու ետ նայելով՝ տեսնել, որ արջերն ուտում են այն հացը, որ նախատեսված է եղել քեզ համար։ Թեպետ շոկի ենթարկվելու իրավունք չունենք, մենք գիտենք, որ մեր հաղթանակների թագն ու պսակը, թե′ հանրապետությունում, թե′ հանրապետությունից դուրս, անարժանները վայելցին։
Երբ ես լինեմ միության նախագահ, եթե համագումարն ինձ ընտրի, եթե ես գամ, կորցնելու եմ իմ անձնականը և շահելու են բոլորը։ Առաջին հերթին՝ լուծարելու եմ երկրապահ կամավորակնների վարչությունը՝ ստեղծվելու է միություն, միության նախագահ, միության խորհուրդ»,-ասաց Խուդավերդյանը։
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին նաև ԵԿՄ անդամներ, ովքեր նշեցին, որ հարգում են Արա Խուդավերդյանի անցած ճանaպարհը, սակայն ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնում են Արամ Սարգսյանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)