ՈՒԵՖԱ-ն զրկեց «Միլան»-ին եվրագավաթներին մասնակցելու իրավունքից
Սպորտ
Ֆուտբոլի եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, զրկել է իտալական «Միլան» ակումբին Եվրագավաթներին մասնակցելու իրավունքից:
Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Միլան»-ը 2 տարի չի մասնակցի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին: Իտալական ակումբը խախտել է ֆինանսական Ֆեյր-փլեյի կանոնակարգը: Նրանք կտուգանվեն նաև 30 հազար եվրոյով:
«Միլան»-ը կարող է բողոքարկել որոշումը Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում:
«Ռոսոներների» փոխարեն Եվրոպայի լիգայի խմբային փուլին կմասնակցի «Ատալանտան»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)