Բասկետբոլի հավաքականը մարզվել է Կոպենհագենում
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մարզվել է Կոպենհագենում՝ պատրատվելով Դանիայի հետ առաջիկա խաղին:
Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից: Կոպենհագենում գտնվող Հայաստանի ազգային հավաքականը հերթական մարզումն անցկացրեց «Բալերուպ» մարզադահլիճում, որտեղ հունիսի 28-ին Եվրո-2021-ի նախընտրական փուլի շրջանակներում հյուրընկալվելու է Դանիայի հավաքականին: Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մարզմանը մասնակցեցին 11 խաղացողներ, ովքեր լինելու են Հայաստանի հավաքականի հայտացուցակում:
«Բալերուպ» մարզադահլիճն ունի 4000 նստատեղ, և սպասվում է, որ վաղը լինելու է լեփ-լեցուն:
Հանդիպումը կայանալու է հունիսի 28-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, և հեռարձակվելու է Դանիական TV2 հեռուստաընկերության ուղիղ եթերում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)