Մանվել Գրիգորյանի մտերիմները «արտագաղթում են» Էջմիածնից. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ներկայացել է իրավապահներին, եւ նրան ձերբակալել են։ Նա կասկածվում է «մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք» ձեռք բերելու եւ պահելու մեջ՝ ՔՕ հոդված 235, 2-րդ մաս։
Իսկ մանվելականները շարունակում են «արտագաղթել» Էջմիածնից, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո գեներալի ընտանիքի եւ նրա բարեկամների ու մերձավորների նկատմամբ քաղաքում անհանդուրժողական մթնոլորտ է ձեւավորվել։
Մանվելականների ռեժիմից ազատագրված էջմիածնեցիներից ոմանք որոշել են վրեժ լուծել գեներալի շրջապատից։ Տեղեկություններ կան, որ շատերն այս օրերին լքում են իրենց բնակարանները եւ կվերադառնան, երբ կրքերը հանդարտվեն։
Ի դեպ, ասացին նաեւ, որ Մանվել Գրիգորյանի հեկտարներով խոտհարքներն ու այգիներն անմշակ են մնացել, որեւէ բանվոր այլեւս չի ցանկանում աշխատել այդ տարածքներում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան