Ինչ է կատարվում «Արմավիրի» բանտում. դատապարտյալների ահազանգը պարզաբանում է փոխնախարարը. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արմավիր» ՔԿՀ մի խումբ դատապարտյալներ ահազանգել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն` տեղեկացնելով, որ իրենց պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակում` հայտնելով, թե հանձնաժողովը Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո լուծարվել է, իսկ վարչապետին կից նոր հանձնաժողով դեռ չի ձեւավորվել, ուստի դատապարտյալները պետք է սպասեն:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այս կապակցությամբ նոր օրենք է ընդունվել, այն ուժի մեջ է մտել, հարցերն էլ կկարգավորվեն:
«Օրենքը նախորդ շաբաթ օրը արդեն ուժի մեջ է մտել, մենք արդեն խորհրդակցություններ ենք անցկացրել քրեակատարողական վարչության եւ պրոբացիայի հետ, իրենք արդեն տեղեկացված են, խնդիրները լուծված են: Կարծում ենք, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո` 15 օրվա ընթացքում, բոլոր այն անձանց դիմումները, որոնց իրավունքը ծագել է, պարտավոր է քրեակատարողականը նրանց գործերը ներկայացնել դատարան, եթե իրենք իրենց համաձայնությունը կտան»,- պնդել է փոխնախարարը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)