Խուլուհամրերը եկել են կառավարություն. նրանք պահանջում են ուշադրություն դարձնել իրենց անձայն բողոքին
Հասարակություն
ՀՀ կառավարությունում այսօր՝ հունիսի 28-ին, ընթանում էր հերթական նիստը: Կառավարության բակն ավելի քան մարդաշատ էր. 100-ից ավելի քաղաքացիներ` տարբեր խնդիրներով, այնտեղ էին: Իրենց պահանջները ներկայացնելու էին եկել նաև Խուլերի և համրերի միավորման անդամները:
«Այս մարդիկ պահանջում են Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը: Նա չարաշահում է իր պաշտոնեական դիրքը, կան մի շարք անօրինությունների դեպքեր: Նրանք պահանջում են ստուգումներ իրականացնել և բացահայտել նախագահի ապօրինի գործունեությունը»,-խուլերի և համրերի պահանջները ԼՈւՐԵՐ.com- ի թղթակցին ներկայացրին հավաքվածները:
Մինչ կառավարության նիստի մեկնարկը բողոքող քաղքացիներից ոչ մեկը հնարավորություն չունեցավ հանդիպելու կառավարության անդամներին: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով պաշտոնը ստանձնելու առաջին ամսում ելումուտ էր անում կենտրոնական մուտքից, արդեն չի հետևում այդ ավանդույթին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)