Ազատամարտիկներին հեռացնում են իրենց անհոսանք և անգազ տներից. եկել էին կառավարություն՝ բողոքելու
Հասարակություն
Ինչպես տեղեկացրել ենք ՀՀ կառավարության շենքի բակում այսօր կրքերը եռում էին. մարդկանց տարբեր խմբեր հավաքվել էին բարձրաձյանելու իրենց խնդիրների մասին: Այնտեղ էին նաև մի խումբ ազատամրտիկներ, ովքեր անտուն մնալու փաստի առաջ են կանգնել:
Նրանք ապրում են կենցաղային անմխիթար պայմաններում, բայց դրանից էլ կարող են զրկվել:
«Արդեն երկու ամիս է՝ ապրում ենք մթության մեջ, հրահանգել են մեր բնակարանները հոսանաքազրկել: Մուրացան 110 հասցեում, որտեղ ապրում ենք, ՊՆ-ի նախկին ռազմաբժշկական շենքն է: Այն լքված էր և մենք բնակեցրինք: Մեզ հետ են նաև մեր ընտանիքները»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ազատամարտիկներից մեկը:
Ըստ նրանց՝ օրենքով պետությունն իրենց պետք է տրամադրի բնակարաններ, մինչդեռ հակառակն է՝ իրենց ունեցածից էլ են ուզում զրկել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)