Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Վահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Լիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ) Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներ Իմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ուկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացել Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնի Մահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը 

Այգեկցիները նորմալ տրանսպորտ են ուզում, «գծատերն էլ ինչ-որ գողական մարդ է...»

Հասարակություն

Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչները բողոքում են հասարակական տրանսպորտի վիճակից: Բնակիչները պնդում են՝ ոտնահարվում են թե՛ ուղևորների, թե՛ վարորդների իրավունքները։ Բանն այն է, որ այս և հարակից գյուղերի բնակիչները Երևան հասնելու համար օգտվում են միակ՝ 205 համարի երթուղուց: Նրանց խոսքով՝ տրանսպորտով երթևեկելը պատուհաս է դարձել իրենց գլխին. կա՛մ լավ չի աշխատում, կա՛մ քանակն է քիչ: 

Բնակիչների խոսքով՝ այս պահին գծի մեջ մնացել է 10 մեքենա, որոնց անսարքության պատճառով տեղափոխվելու համար երթուղային չի լինում։ Բնակիչների պահանջն է երթուղու աշխատանքն այնպես կազմակերպել, որ մարդիկ կարողանան նորմալ հասնել Երևան և հետ գնալ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները փոխանցեցին, որ այս ուրբաթ պատրաստվում են հանդիպել Տրանսպորտի, կապի և տեղեկատվկան տեխնոլոգիանաերի նախարարի հետ և բարձրացնել իրենց բողոքը:

«Մենք մշտապես բարձրացրել ենք տրանսպորտի խնդիրը: Մեզ վստահեցնում են, թե տրանսպորտի նոր խմբաքանակ է գալիս և որ դրանից մեզ էլ է բաժին հասնելու: Բայց մինչև բոլոր գծերին տրանսպորտ չհասնի, չեն տրամադրելու տրանսպորտային միջոցները: Մեզ ոչ մի տեղից հստակ պատասխան չեն տալիս:

Գծատերն էլ ինչ-որ գողական մարդ է, պահանջներ է ներկայացնում վարորդներին։ Երթուղայինը վերանորոգելու հարցերը, գազը վարորդների վրա է ու օրվա վերջում էլ 8000 դրամ գծի փող են տալիս։ Եթե մեքենան վնասվի՝ վարորդն իր գրպանից պետք է ծախս անի դրա համար, բայց չէ՞ որ էդ մարդիկ էլ գրեթե գումար չեն աշխատում»,- մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց Այգեկ գյուղի բնակիչներից մեկը։

Այգեկի բնակչուհիներից Շուշան Գրիգորյանն էլ պատմեց, որ խնդիրը տարիների պատմություն ունի: Դեռևս 2017թ.-ին, իր՝ արժանապատիվ տրանսպորտի պահանջին միացել են 1500-ից ավելի համագյուղացիներ, ինչպես նաև հարակից գյուղի բնակիչներ: Սրան հետևել է Տրանսպորտի վարչության նախկին պետի հետ հանդիպելու հրավերը, որի ժամանակ, ըստ Շուշանի, տրվել են խոստումներ, որոնցից ոչ մեկը չի իրականացել: Բայց ըստ նրա՝ խնդիրը մեկ այլ տեղ է:

«205 երթուղին սպասարկող «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ն, մեկ տարուց ավելի է՝ ապօրինի է գործում, իսկ դրանից առաջ խախտել է իր պայմանագրային գրեթե բոլոր պարտավորությունները, ահաբեկել վարորդներին, պարբերաբար դիմել բռնության ու ծեծի (մանրամասները երևի բարձրաձայնողներ կգտնվեն վարորդների միջից, կամ կշարունակեն ահաբեկված մնալ): Մյուս փաստն այն է, որ ես Ա. Ասծատրյանին ներկայացրել եմ «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ի ակնհայտ խախտումները՝ կապված երթուղու ապօրինի վերջնակետի, ուղղության և ժամանակացույցի հետ, ի պատասխան իմ մատնանշումների՝ այն ժամանակվա նախարար Վահան Մարտիրոսյանը հաջորդ օրը ստորագրում է փաստաթուղթ, որով օրինականացնում է այդ բոլոր խախտումները՝  մի ընկերության շահը գերակա համարելով 10.000 բնակչի շահերից, ինչը վառ ապացույցն է այն բանի, որ «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ն ունեցել է պետական հովանավորչություն, և նրանք գտնվել են հանցավոր համագործակցության մեջ։ «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ն պայմանագրով սահմանված ժամկետները լրանալուց հետո շարունակում է ծառայություն մատուցել՝ առանց նախարարության կողմից մրցույթ հայտարարվելու և առանց անհրաժեշտ գործընթացն անցնելու»,- մանրամասնեց այգեկցին:

Նա ընդգծեց՝ իրենք շատ լավ հասկանում են, որ խնդիրները համակարգային են ու միայն իրենց գյուղում չեն։ Բայց դա չի նշանակում, որ պետք է աչք փակել օրենքի խախտումների առաջ։ Կան ակնհայտ ժամանակավոր լուծումներ մինչև համակարգային փոփոխության ավարտը, բայց ոչ մի քայլ չի արվում։

Փաստենք, որ նախորդ կառավարությունը տրանսպորտային ոլորտի խնդիրներին լուծում այդպես էլ չտվեց: Նկատենք՝ թեև նոր կառավարության գործելաոճը խոտումնալից է, ու թվում էր, թե հեղափոխական լուծումներ պետք է տրվեին տրանսպորտային խնդիրներին, այն է՝ լավ որակի մեքենաներ և սպասարկման որակի բարձրացում, բայց փաստն այն է, որ որևէ տեղաշարժ այս ոլորտում դեռևս չկա:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը
Ամենադիտված