ՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորը Սայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասին Տիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եք Էսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ Փաշինյան Կոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմ Դատախազության հայցով պետությանը վերադարձված գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին Փաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին 5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում Երեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվեն Կարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբ Կաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստին 

Դամոկլյան սուրը ճոճվում է Ֆլեշի Բարսեղի գլխավերևում...

Քաղաքական

Իշխանափոխությունից հետո ոստիկանությունը, ԱԱԾ-ն ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Ակնհայտ է՝ ապօրինությունների բացահայտման հարցում վճռական են տրամադրված: Պարբերաբար հանրայնացվում է հերթական կոռուպցիայի, չարաշահման, զենք-զինամթերք պահելու, թալանի դեպքը: Երբ թվում է, թե էլ ոչինչ չի մնացել զարմանալու, հանկարծ ականատես ես լինում անհավանական թվացող մեկ այլ երևույթի: Ապօրինություններ կատարած ով ասես հայտնվեց խոշորացույցիի տակ, ու հուսանք՝ դեռ պիտի հայտնվեն. է՛լ Սաշիկ Սարգսյան, է՛լ Սերժի Վաչո, է՛լ Մանվել Գրիգորյան, էլ... 

Հերթը հասավ «Ֆլեշի Բարսեղին»: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ և վերջինիս հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Բարսեղ Բեգլարյանը կասկածվում է ինքնիրավչության մեջ: Նշենք, որ նախորդ օրն էլ, ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ Ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենը: Ու թեև տեղեկությունը հայտնել էր դատախազությունը, սակայն ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ասաց՝ «Աղավաղված բաներ են. ես զանգահարել եմ իրեն, հարցրել եմ՝ հարգելի գործադիր տնօրեն, քեզ բերմա՞ն են ենթարկել, ասել է՝ ո՛չ, պարոն Բեգլարյան»

Փաստացի՝ ստացվում է, որ Բարսեղ Բեգլարյանը չի ստել, պարզապես, օգտվելով դատախազության կողմից թույլ տրված վրիպակից, փորձում էր մոլորեցնել հանրությանը: Այն, որ բերման չի ենթարկվել «Ֆլեշ Մոտորս»-ի տնօրենը, իսկապես այդպես է, բայց Բեգլարյանը լռում էր այն մասին, որ բերման էր ենթարկվել «Ֆլեշ Մոտորս»-ի կոմերցիոն տնօրենը: Իսկ դա փաստ է: Ընկերության սեփականատերը տեսել է տեղեկությունը, անհնար է՝ չհասկանար, թե խոսքն իրականում ինչի մասին է: 

Ամեն դեպքում, թեև Ֆլեշի Բարսեղը, օգտվելով փոքրիկ անճշտությունից, փորձում էր շփոթմունք առաջացնել, բայց հետագա պատասխանատվությունից նրան խուսանավել այդպես էլ չհաջողվեց:

Բանն այն է, որ քրեական գործով կատարված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության մեջ «Ֆլեշ Մոտորս», ինչպես նաև «Ֆլեշ» ընկերությունների հիմնադիրները և ընկերության այլ պաշտոնատար անձինք, ի թիվս այլ անձանց՝ մեղադրել են նաև «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Վերջինիս սպառնացել են, բռնության ենթարկել, ինչից դրդված, այլ ելք չունենալով՝ նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլ ամսին գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը:

Կոմերցիոն նախկին տնօրենը ճանաչվել է տուժող։ «Ֆլեշ» ընկերության բազայի տնօրենը հարցաքննվել է որպես կասկածյալ և նրա նկատմամբ հունիսի 26-ին որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Իսկ ահա քրեական գործով ձեռք բերված տվյալներով առերևույթ բռնության գործադրմամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելուն «Ֆլեշ » ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի առնչության վերաբերյալ՝ հունիսի 28-ին նա, որպես կասկածյալ, հրավիրվել է քննչական բաժին և հարցաքննվել։ Վերջինիս նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Այս առիթով մանրամասներ ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց գործարար Բարսեղ Բեգլարյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը երեկ՝ հունիսի 28-ին ներկայացել է հարցաքննության, սակայն ոչ միայն չի ընդունել, այլ նաև հերքել է իր նկատմամբ եղած կասկածները: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորըՍայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԳուտերեշը Հիրոսիմայում իր ելույթում չի հիշատակել ԱՄՆ-ի մեղքը քաղաքի ռմբակոծության համար «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասինՏիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եքԷսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ ՓաշինյանԿոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմԴատախազության հայցով պետությանը վերադարձված գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեինՓաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին 5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ումԵրեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվենԿարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբԿաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանԳնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Ուսուցիչը ատեստավորումը չհաղթահարեց, կհեռանա դպրոցից. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Պետք է 2027-ին Սևանի շուրջ վատ վիճակում գտնվող ճանապարհ չունենանք. Նիկոլ Փաշինյան Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ ՓաշինյանՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ»ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԻշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը. «Ժողովուրդ»ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական
Ամենադիտված