«Ժողովուրդ». Չի՞ ղեկավարի Հանրային խորհուրդը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Չի բացառվում, որ առաջիկայում Վազգեն Մանուկյանն այլեւս չղեկավարի Հանրային խորհուրդը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե դուք կրկին հավակնո՞ւմ եք Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին, Մանուկյանը պատասխանել է. «Երբ խորհրդի 45 անդամներն ընտրվեն, վարչապետը կնշանակի խորհրդի նախագահ»:
Իսկ հարցին, թե ինքներդ ցանկություն ունե՞ք նորից աշխատելու, պարոն Մանուկյանը նշել է. «Նայած` ինչ խնդիրներ կդրվեն Հանրային խորհրդի առջեւ: Ես կուզեի շարունակել, բայց եթե ընտրությունները լինեն, մեր կուսակցությունը գուցե մասնակցի, եւ հնարավոր է… ես ավելի լավ կլինի` զբաղվեմ այդ գործերով: Կերեւա ապագայում»:
Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում հնչեցրած քննադատություններին, Մանուկյանն ասել է. «Դա կարեւոր չի: Հիմա ինքը վարչապետ է եւ պետք է ծանոթանա, թե դա աշխարհում ինչ գործընթաց է: Եվ օրենքը պարտադրում է, որպեսզի ձեւավորվի նոր Հանրային խորհուրդ: Որոշում ընդունողը կառավարությունն է»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)