«Ռեալ»-ը համաձայնել է նվազեցնել Ռոնալդուի հրաժարագինը, բայց վերապահումներով
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ համաձայնության է եկել իր հրաժարագնի նվազեցման հարցում:
Ֆուտբոլիստի հրաժարագինը 1 մլրդ-ից նվազեցվել է մինչև 120 մլն եվրո: Այս մասին հայտնում է Marca-ն:
Սակայն սա չի գործի «Բարսելոնա»-ի ու ՊՍԺ-ի համար: Եթե այս ակումբները ցանկանան ձեռք բերել 33-ամյա ֆուտբոլիստին, ապա պետք է վճարեն պայմանագրում նախկինում նշված հրաժարագինը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ն, «Արսենալ»-ը, «Չելսի»-ն ու «Միլան»-ը, ովքեր պատրաստ են մադրիդյան թիմի հետ քննարկել ֆուտբոլիստի ձեռքբերումը 120 միլիոնով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում