Մանրամասներ Մանվել Գրիգորյանի հայրական տանը կատարված գողության փորձից
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ անհայտ անձինք մուտք են գործել Գեներալ Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող հայրական տուն:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ըստ հայտարարություն տված բնակիչների՝ Մանվել Գրիգորյանի հայրական տնից ոչինչ չի հափշտակվել:
«Հունիսի 15-ի ժամը 13-ից մինչև հունիսի 28-ը՝ ժամը 11:30-ն ընկած ժամանակահատվածում բնակիչները տանը չեն եղել: Հունիսի 28-ին հայտնաբերել են, որ տան ապակիները կոտրված են»,- ասաց նա:
Հարուցվել է քրեական գործ՝ գողության փորձով, կատարվում է քննություն:
Հիշեցնենք՝ Հունիսի 28-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում, օգտվելով առանձնատանը մարդկանց բացակայությունից, անհայտ անձինք տեխնիակական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը և մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել անկողինները, դարակները, իրերը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»