ՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորը Սայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասին Տիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եք Էսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ Փաշինյան Կոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմ Դատախազության հայցով պետությանը վերադարձված գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին Փաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին 5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում Երեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվեն Կարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբ Կաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստին 

Արամ Սարգսյանը ԵԿՄ նախագահ դառնալու առաջարկն ընդունելու որոշում դեռ չունի

Քաղաքական

 Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ներկայացրեց Երկրապահ կամավորական միության նախագահ դառնալու վերաբերյալ իրեն արված առաջարկի նախապատմությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսել է ամեն ինչում մեղադրել Երկրապահ կամավորական միությանը` թացը չորի հետ խառնելով: «Կային կարծիքներ, որ այդ կառույցի ստեղծումը ի սկզբանե սխալ է եղել, այդ կառույցը համարում էին այս երկրի դժբախտությունների պատճառ: Այսպիսի գաղափարներ էին տարածվել համացանցում, և ես իմ պարտքը համարեցի իմ հնարավորությունների սահմաններում, նաև ձեր միջոցով տեսակետ ասել Երկրապահի մասին, դրա ձևավորման, անցած ուղու և այսօրվա կարևորության մասին: Այդ ժամանակ որևէ մեկը չէր փորձում պաշտպանել Երկրապահ կամավորական միությանը, անգամ միության ներսում եղած բազմաթիվ անհատներ կամ սեփական ամբիցիաներ էին ցուցաբերում կամ խոսում էին կառույցի անվանափոխության մասին կամ էլ իրենց էին առաջարկում միության նախագահի պաշտոնում: Ես ինքս հայտ չեմ ներկայացրել երկրապահի նախագահ լինելու: Հավանաբար, շատ երկրապահներ համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է, և` որպես երախտագիտություն, սկսեցին զանգել կամ գրել ինձ, որ կիսում են իմ տեսակետը ու լավ կլինի, որ ես լինեմ Երկրապահ կամավորական միության նախագահ»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նա հավելեց, որ իրեն դիմել են նաև ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություններ և կոչեր անելու հարցով, սակայն ինքը խնդրել է, որ նման բաներ չանեն, որովհետև վերջնական որոշում կայացնողը Երկրապահ կամավորական միության համագումարն է: «Ես ասել եմ, որ ես նման հայտ չեմ ներկայացրել, ավելին` ես քաղաքական մարդ եմ, ես այդ հարցին ինքս դեռ պատասխան չունեմ, իսկ այդ հարցի պատասխանը պիտի տա երկրապահը: Ես գտնում եմ, որ երկրապահը կարևոր է այսօր: Ես պատերազմի վտանգ եմ տեսնում և համարում եմ, որ պատերազմի դեպքում նույնիսկ 70 տարեկան զենք բռնող անձը մեզ համար կարևոր է: Ես կարծում եմ, որ Երկրապահ կամավորական միությունը մեր երրորդ հանրապետության ամենալուրջ արժեքներից է, որը, պաշտպանելով Հայաստանը, նաև իր հենքի վրա բանակ ստեղծեց: Մենք այդ արժեքները մի կողմ ենք դնում, սկսում ենք փնովել ամեն ինչ, ոչնչացնում ենք այն արժեքները, ինչը մինչև հիմա եղել է, իսկ ի՞նչ ենք փոխարենն առաջարկում: Կամ պիտի մտածենք, թե այս ամենը ո՞ւմ է ձեռք տալիս: Չէ որ ցանկացած պետություն քանդելու առաջին քայլը լինում է այդ պետության հերոսներին վարկաբեկելուց, որ խրամատում նստած զինվորը մտածի, որ երկրապահը երկրապահ չէ, գեներալը գեներալ չէ, կաթողիկոսը կաթողիկոս չէ, բա այդ դեպքում ինքը ի՞նչ է պաշտպանում, ո՞ւմ է պաշտպանում: Սա գերկարևոր թեմա է, որն այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում նույնիսկ մեր տնտեսական վիճակից էլ կարևոր է: Դրա համար ես փորձել եմ տեսակետ հայտնել, պետք է ասեմ, որ շատերը չկիսեցին իմ տեսակետը, բայց ես երբեք հակված չեմ եղել լինել քաղաքական գործիչ, ում մոտեցումները բոլորը կիսել են»,- ասաց Սարգսյանը:

Հարցին` համաձա՞յն կլինի ընդունել ԵԿՄ նախագահ դառնալու առաջարկը, եթե առաջիկա համագումարում հենց իրեն ընտրեն միության նախագահ, Արամ Սարգսյանը պատասխանեց,  որ ԵԿՄ համագումարը շատ խնդիրներ պետք է լուծի, իսկ ինքը հակված է օգնել այդ հարցում: «ես հակված եմ, որ ինձ ամենաբուռն քննադատող երկրապահները և իմ կողմնակից երկրապահները հավաքվեն մի ընտանիքում, հավաքվեն այնպես, ինչպես Վազգեն Սարգսյանի (ՀՀ ՊՆ՝ 1991-1992, 1995-1999թթ., վարչապետ՝ 1999 հունիսի 11-հոկտեմբերի 27, ԵԿՄ հիմնադիր ) ժամանակ էր և իրենց մեջից ընտրեն երկրապահի նախագահ: Ես միանշանակ դրա կողմնակիցն եմ, սակայն այստեղ կան բազմաթիվ «բայցեր»: Ես կարծում եմ, որ ժամանակն է վերանայել Երկրապահ կամավորական միության կանոնադրությունը, որովհետև բազմաթիվ փոփոխությունների խնդիր կա: Երկրորդ` կա կառույցը նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովելու խնդիրը: Չի բացառվում նաև, որ միության վարչությունն անցնի կոլեգիալ կառավարման, չի բացառվում: Բազմաթիվ «բայցեր» կան, որոնց կոնկրետությունը դեռ չկա, իսկ եթե կոնկրետություն դեռ չկա, ես չեմ կարող վերջնական բան ասել: Բայց վստահեցնում եմ, որ ես իսկապես Երկրապահ կամավորական միության նախագահ դառնալու հայտ չեմ ներկայացրել»,-նշեց Սարգսյանը:

Երկրապահ կամավորական միության անդամները որոշում են կայացրել կասեցնել միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. նա կալանավորված է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորըՍայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԳուտերեշը Հիրոսիմայում իր ելույթում չի հիշատակել ԱՄՆ-ի մեղքը քաղաքի ռմբակոծության համար «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասինՏիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եքԷսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ ՓաշինյանԿոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմԴատախազության հայցով պետությանը վերադարձված գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեինՓաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին 5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ումԵրեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվենԿարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբԿաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանԳնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Ուսուցիչը ատեստավորումը չհաղթահարեց, կհեռանա դպրոցից. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Պետք է 2027-ին Սևանի շուրջ վատ վիճակում գտնվող ճանապարհ չունենանք. Նիկոլ Փաշինյան Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ ՓաշինյանՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ»ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԻշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը. «Ժողովուրդ»ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական
Ամենադիտված