Հայաստանի գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը, շարունակելու են աջակցությունը մեր երկրին. Զոհրաբ Մնացականյան
Արտաքին Քաղաքական
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ նոր կառավարության հանձնառությունը՝ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու ուղղությամբ: Ադ մասին բեռլինում համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Մնացականյանը: «Ունեցել ենք բովանդակալից զրույց բոլոր հարցերի շուրջ, մեր փոխգործակցությունը վերաբերում է բոլոր ոլորտներին: Հայաստանն ու Գերմանիան ունեն ջերմ, փոխադարձ վստահության վրա հիմնված կապեր: Գերմանիան առաջին երկիրն է, որտեղ առաջին պաշտոնական այցն եմ կատարում որպես ԱԳ նախարար, ինչը լավագույնս բնորոշում է մեր գործընկերությունը»,- ասաց Մնացականյանը՝ ավելացնելով, որ Հայկո Մաասին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները:
«Կարևորեցինք թավշյա հեղափոխությանը զուգընթաց իրադարձությունների խաղաղ բնույթը, զսպվածությունը: Վերահաստատեցի Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու, բարեփոխումների գործընթացին: Հայաստանի գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը, շարունակելու են աջակցությունն այս ուղղություններով, ինչպես նաև օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, առևտրատնտեսական ոլորտներում և այլն»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)