Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Այն ամենը, ինչ «կարողացավ» անել Կառավարությունը

Տնտեսություն

Վերջին շրջանում շատ է խոսվել Կառավարության ծրագրի մասին: Այն ենթարկվեց աննախադեպ քննադատության և մի քանի օր հասարակության ուշադրության կենտրոնում էր: Հնչեցին բազմաթիվ հարցեր, մեկնաբանություններ, որոնց մեծ մասը կրում էր զուտ պոպուլիստական բնույթ: Կային նաև հետաքրքիր և կարևոր հարցեր, որոնցից մի մասին Կառավարությունն այդպես էլ չկարողացավ հստակ պատասխան տալ: Այժմ, սակայն, կուզենայի առավել կենտրոնանալ ոչ թե ծրագրային դրույթների, այլ մի ուրիշ հատվածի վրա: Նախաբանի բաժնում Կառավարությունը փորձում է ամփոփել վերջին տարիների իր գործունեությունը, իր արձագանքը «վերջին մարտահրավերներին»: Բնականաբար, վերջին տարիներ ասելով, հասկանում ենք 2008թ. սկզբից մինչ 2012թ. մայիսն ընկած հատվածը: Ծրագրում նշվում է հետևյալ միտքը՝

«Վերջին տարիները մեր պետության համար նոր մարտահրավերների և բարդ փորձությունների հաղթահարման ժամանակաշրջան էր: Այդ ընթացքում մենք կարողացանք՝……»,

որից հետո ներկայացված է 8 կետից բաղկացած թվարկում այն ամենի, ինչ կարողացավ անել Կառավարությունը: Փորձենք կետ առ կետ անդրադառնալ այդ գործողություններին:

1. էապես մեղմել ներքին քաղաքական պառակտվածության և անհանդուրժողականության դրսևորումները.                        

Բավականին վիճելի եզրակացություն է: Ինչպե՞ս է Կառավարությունը չափել այդ դրսևորումները: Նաև անհասկանալի է, թե ինչու է այս կետը առաջին տեղում ներկայացված: Իմ պատկերացմամբ՝ Կառավարության հիմնական գործառույթը երկրի տնտեսության զարգացումն ու առաջընթացն ապահովել է, այլ ոչ թե քաղաքական պառակտվածության հարցերը լուծելը:

2. Երկրի բնականոն կյանքը զերծ պահել մեր հարևանությամբ ընթացող պատերազմական գործողություններով պայմանավորված ցնցումներից.
Անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում Կառավարությունն այստեղ: Նախ որո՞նք են մեր հարևանությամբ ընթացող պատերազմական գործողությունները: Հնարավոր է՝ մենք տեղյակ չենք և իրականում ներկայումս ընթանում է Իրան-Ռուսաստան կամ Իրան-Թուրքիա պատերազմ: Թե՞ խոսքը բացառապես վերաբերում է Վրաստանի և Ռուսաստանի մի քանի օր տևացող ռազմական կոնֆլիկտին: Այդ դեպքում ամեն ինչ գրեթե ծիծաղելի է՝ որպես հիմնական հաջողություն ներկայացնել այն, որ մեզ չցնցե՞ց այս ռազմական գործողությունը: Եվ հետո…. իսկ ով ասաց, որ չցնցեց: Երևի բոլորը մոռացել են, որ քանի օր հանրապետությունը զրկվել էր բենզինի պաշարներից, լցակայանների մոտ գոյացել էին 90-ականների նավթի հերթեր: Խոսվում էր նաև, որ վտանգ կա ցորենի պաշարների մասով: Եվ այս ամենը մի քանի օր տևացող ռազմական միջադեպի արդյունքում… Իսկ եթե Աստված չանի և լուրջ կոնֆլիկտ հասունանա տարածաշրջանո՞ւմ...

3. Բանակաշինությամբ և ակտիվ արտաքին քաղաքականությամբ ապահովել մեր երկրի անվտանգությունը՝ ամրապնդելով մեր կողմից պարտադրված խաղաղության երաշխիքները.
Ընդհանուր առմամբ ընդունելի է: Իհարկե վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ռազմական դիվերսիաների ակտիվացումը մի փոքր կասկածի տակ է առնում այս կետի իրագործումը, սակայն ասել, որ մեր բանակի հզորեցում տեղի չի ունեցել, նույնպես անթույլատրելի է: Համենայն դեպս հենց վերջին տարիների ընթացքում է, որ բանակը ստացավ նոր ռազմամիջոցներ, իսկ Հայաստանում առաջին անգամ արտադրվեցին անօդաչու թռչող միջոցներ:

4. Մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տնտեսական հետևանքները և ձևավորել ավելի տարազանված (դիվերսիֆիկացված) տնտեսություն.
Մի քիչ համեստ եղեք, էլի…. Նախ ի՞նչ է նշանակում մեղմել հետևանքները: Ուզում եք ասել, որ եթե չլինեին Կառավարության գործողությունները, տնտեսական անկումը կլիներ ոչ թե 14, այլ 20-30 տոկո՞ս: Չեմ կարծում, քանզի Հայաստանը առանց այն էլ աշխարհում զբաղեցրեց «պատվավոր» երրորդ հորիզոնականը անկման տեմպի ցուցանիշով:

Եվ ապա, ի՞նչ է նշանակում «ձևավորել ավելի տարազանված տնտեսություն»: Արդեն ձևավորե՞լ եք: Ծիծաղելի է, երբ դիվերսիֆիկացիայի աճի մասին է խոսվում այն դեպքում, երբ բոլորս հասկանում ենք, որ տնտեսությունում արդյունաբերության, ծառայությունների և այլ ոլորտների տեսակարար կշիռներն աճել են բացառապես շինարարության ոլորտի աննախադեպ անկման արդյունքում:

5. ֆինանսատնտեսական ճգնաժամի սուղ պայմաններում բարձրացնել սոցիալական նպաստները, թոշակներն ու աշխատավարձերը՝ մեղմելով ճգնաժամի սոցիալական հետևանքները.
Այս կետը ևս ընդունելի է: Իհարկե կարելի է վիճել և պնդել, որ աճը կարող էր լինել ավելին, սակայն մի բան միանշանակ է. նույնիսկ հաշվի առնելով այս տարիների գնաճի տեմպերը՝ իրական արտահայտությամբ աճ իսկապես գրանցվել է:

6. էապես բարձրացնել ԱՊՀ-ի տարածքում գործընկերների հետ հարաբերությունների մակարդակն ու լրջորեն ընդլայնել համագործակցության դաշտը.
Լրիվ անհասկանալի դատողություն: Ու՞մ, ո՞ր երկրների մասին է խոսքը: Արդյոք խոսքը բացառապես Ռուսաստանի մասին չէ՞: Ի՞նչ քայլեր են արվել, օրինակ, Ուկրաինայի հետ համագործակցության դաշտն ընդլայնելու ուղղությամբ: Ընդ որում, հատուկ շեշտվում է «էապես» բառը, «էապես բարձրացնել», «լրջորեն ընդլայնել»… Ասել նման բան այն պարագայում, երբ Հայաստանի դեպքում նման կանոնակարգված համագործակցությունը գրեթե բացակայում է… Նույնիսկ Ռուսաստանի դեպքում երկու երկրների համագործակցությունը սկսվում և ավարտվում է էներգետիկ համակարգի շրջանակներում:

7. Եվրամիության հետ սկսել խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունները.
Բան չունեմ ասելու, երևի իրոք սկսել են: Ուղղակի չեի կարծում, որ ինչ-որ բան սկսելը արդեն իսկ համարվում է լուրջ գործողություն և կարող է ներկայացվել՝ որպես հիմնական ձեռքբերումներից մեկը:

8. Զգալիորեն հեշտացնել պետության կողմից անձանց մատուցվող բազմաթիվ ծառայությունների ստացումը
Այս մասին շատ է խոսվել: Անվիճելի է, որ վերջին տարիներին էական քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ: Առավել կարևոր է e-gov.am համակարգի շահագործումը, ինչպես նաև նմանատիպ այլ համակարգեր: Անձամբ ես հաճելիորեն զարմացա, երբ անձնագրային բաժանմունք այցելելով՝ հանդիպեցի վճարներ ընդունող մեքենաների: Իհարկե, այդ ամբողջ գործընթացում հաճելիորեն զարմացրել է միայն դա: Հաջորդ քայլերում բախվում ես նույն բյուրոկտատական մեխանիզմին և քեզ ընդունում է նախկինում էլ ընդունող նույն «մորաքույրը», որին, իհարկե, հրահանգել են, որ պետք է ժպտա, լինի սիրալիր, սակայն նա 3 րոպեից ավելի ուղղակի չի դիմանում:

Ի լրումն սրան նաև ասեմ, որ ձեռքբերումները որոշ դեպքերում փոքր-ինչ գերագնահատված են: Իհարկե e-gov.am կայքը կարևոր ձեռքբերում է, սակայն շատ հաճախ այն ուղղակի չի աշխատում:

Փորձելով ամփոփել ասվածը՝ հանգում եմ մեկ ընդհանուր եզրակացության, ինչպես նաև առաջանում է մեկ բաց հարց, որի պատասխանն ինձ համար այնքան էլ հասկանալի չէ:

Եզրակացություն՝ Կառավարությունը բնավ «չի տառապում» ավելորդ համեստությամբ, և որոշ ոլորտներում առաջին սաղմնային քայլերը ներկայացնում է որպես «էական» կամ «զգալի» բարելավում:

Բաց հարց՝ Արդյոք սրա՞նք էին այն հիմնական մարտահարավերները, որոնց Կառավարությունը պետք է արձագանքեր: Իսկ ուր մնաց օր-օրի սարսափելի տեմպերով աճող արտագաղթը, երկրի կրթական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, տնտեսական աճի խթանմանն ուղղված գործողությունների իրականացման անհրաժեշտությունը և այլն:

Շանթ Սարգսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված