Տղամարդը նկարում է համաշխարհային հուշարձանների եռաչափ պատկերները (լուսանկարներ)
Լուսանկարներ
Daily Mail-ը գրում է, որ Իտալացի նկարիչ Պիետրո Կատաուդելան տարիներ առաջ նախաձեռնել է CityLiveSketch նախագիծը, որի շրջանակում ստեղծել է աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային վայրերի ու հուշարձանների եռաչափ պատկերները:
Իտալացին պատմել է, որ աշխատելուց առաջ նախ լուսանկարում է այն օբյեկտը, որը պատրաստվում է նկարել: Հետո նա իր նկարածն ու իրական օբյեկտը հրաշալիորեն համադրում է մեկ կադրում:
«Այս նախագիծն ինձ հնարավորություն է տվել համատեղել իմ սիրած զբաղմունքները՝ նկարչությունը, լուսանկարչությունը և ճանապարհորդելը: Իմ նպատակն է այս աշխատանքների միջոցով ոչ միայն ևս մեկ անգամ ցույց տալ այդ հուշարձանների գեղեցկությունը, այլև ի ցույց դնել ունեցածս հմտությունները, երևակայությունս, ստեղծագործ մտածողությունս»,-ասել է հեղինակը:
Հատկանշական է, որ իտալացին նկարչի կամ ճարտարապետի մասնագիտական կրթություն չունի:
«Իմ աշխատանքները ջանասիրության, կրքի ու մշտապես կատարելագործվելու ցանկության արդյունք են»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)