Որ դեպքում «Ռեալ»-ը կհամաձայնի Ռոնալդուի տեղափոխությանը
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ը կհամաձայի վաճառել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային իրավունքը Թուրինի «Յուվենտուս»-ին 100 մլն եվրոյով, եթե պորտուգալացի ֆուտբոլիստը հրապարակավ հայտարարի մադրիդյան թիմը լքելու որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ին:
Նշվում է` պորտուգալացի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխման մասին հունվարին համաձայնությունը բանավոր է եղել թուրինյան թիմի հետ, այդ պատճառով էլ վերջնական որոշումը պետք է կայացնի իսպանական ակումբը:
«Արքայական ակումբի» ղեկավարությունը ցանկանում է զերծ մնալ քնննադատությունից, այդ պատճառով էլ Ռոնալդուն ինքը պետք է հայատարարի ակումբը լքելու ցանկության մասին:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ թուրինցիները պորտուգալացու տեղափոխության մասին կհայտարարեն հուլիսի 7-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)