Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության 

Ահա թե ինչու են ուժայինները մի դեպքում զգուշավոր, մյուս դեպքում՝ անհանդուրժող

Վերլուծական
Ընդամենը երկու օր առաջ ԱԱԾ-ն Թումանյան 11 հասցեում գտնվող իր բնակարանից բերման ենթարկեց Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին և նրա որդուն՝ Հայկին: Ողջ օրն էլ՝ սկսած կեսօրից՝ Սարգսյանի բնակարանում ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում՝ խոստանալով սենսացիոն բացահայտումներ: Առանձնապես սենսացիա չստացվեց, ավելին՝ հենց այդ նույն գիշեր Սաշիկ Սարգսյանը և նրա որդին, ով կասկածվում է սպանության մեջ, ազատ արձակվեցին: Սարգսյանի մյուս որդու՝ Նարեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մինչդեռ մամուլն այսօր ուշագրավ տեղեկություններ է հաղորդել նրա գտնվելու հավանական վայրի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, Մարտիրոս Սարյանի մեծագույն երկրպագուն այս պահին արտասահմանում «բուժում է ստանում»:
 
Արդեն երկրորդ դեպքն է, երբ Սաշիկ Սարգսյանին մեծ աղմուկով տեսախցիկների առջև բերման են ենթարկում, այնուհետև անաղմուկ ազատ են արձակում: Առաջին անգամ գործողությունը կազմակերպել էր ոստիկանությունը, որի պետ Վալերի Օսիպյանը պարզաբանեց, թե Սաշիկ Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել` թեև այդ դեպքում մի փոքր անհասկանալի է մնում, թե որն էր հանրային սպասումներ ծնելու նպատակը: Ի վերջո, ոստիկանությունը ենթադրյալ թիրախի հետևից պետք է գնա, երբ ճշտված են բոլոր հանգամանքները: Նման բռնոցին արդեն իսկ հանրության մոտ մտայնություն է առաջացնում, որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի ընտանիքը և մերձավորներն անձեռնմխելի են և դա արդյունք է որոշակի համաձայնությունների և երաշխիքների: Եթե սա իրականությանը չի համապատասխանում, ապա հասարակական նման տրամադրության ձևավորումը պետք է կանխվի՝ իրավապահների ավելի հասցեական գործողություններով: Հակառակ պարագայում, կարող է լուրջ հարված հասցվել հակակոռուպցիոն պայքարին, որի կարևորագույն բաղադրիչը հենց հանրային աջակցությունն է: Հայաստանում անգամ մանկահասակ երեխաները կարող են թվարկել Սերժ Սարգսյանի եղբոր գործած հանցագործությունները և միամտություն կլինի ենթադրել, որ իրավապահ մարմինները Սաշիկ Սարգսյանին պատասխանատվության կանչելու համար ձեռքներին «նյութ» չունեն: Եթե այսպես շարունակվի, անչափ զավեշտալի իրավիճակ կստեղծվի, երբ Սաշիկ Սարգսյանը հնարավորություն կունենա միջազգային կառույցներում ներկայանալ իբրև քաղհալածյալ: Դա իհարկե աբսուրդ է, սակայն մեծապես կարող է հարվածել օրվա իշխանության հեղինակությանը:
 
Եվ այս ֆոնին անչափ ուշագրավ է իրավապահ մարմինների գործողությունների զուգահեռներ անցկացնել վերջին շրջանում հարուցված քրեական այլ ռեզոնանսային գործերի հետ: Դրանցից վերջինը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի ձերբակալությունն էր: Նրան ձերբակալել են մի քաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Բաբայանը, ի դեպ, ինքն է ներկայացել ոստիկանություն, ասել է թե՝ իրավապահները ստիպված չեն եղել նրա նկատմամբ հետախուզում հայտարարել, ինքն էլ կարծես թե Փարիզներ մեկնելու կամ արտասահմանում «բուժում ստանալու» անհետաձգելի խնդիր չի ունեցել: Ավելին՝ քաղաքացին, որին իբր ծեծի է ենթարկել Բաբայանը, այս պահին որևէ բողոք չի ներկայացրել, իսկ Ինքնակամ ներկայանալն ավելի քան մեղմացուցիչ հանգամանք է, որ Բաբայանի դեպքում կարծես թե հաշվի չի առնվել՝ նրա խափանման միջոցը մնացել է անփոփոխ: Արդյո՞ք իրավապահ համակարգի նման անողոքությունը և սկզբունքայնությունը պայմանավորված չէ նրանով, որ Բաբայանը Սերժ Սարգսյանի մերձավորը չէ, նա Ծառուկյանի թիկնազորի պետն է, և տպավորություն է ստեղծվում, որ Բաբայանի միջոցով ընդամենը փորձ է արվում թուլացնել ԲՀԿ ղեկավարի դիրքերը քաղաքական դաշտում, հատկապես՝ գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
 
Մինչդեռ պետությանը միլիարդների վնաս հասցրած, երկիրը հարստահարած Սաշիկ Սարգսյանը, ում ընտանիքի հետ, ըստ որոշ տեղեկությունների, երկրից փախչելու վերջին պահին են ինքնաթիռից իջեցրել՝ արդեն երկրորդ անգամ ազատ է արձակվում: Հենց այս պարզ զուգահեռների անցկացումն է, որ հանրության մոտ հարցեր է առաջացնում: Դրանք տրամաբանական հարցեր են ու նաև կարևոր հարցեր, որովհետև հանրությունը նաև հենց այդ հարցերի միջոցով պետք է կարողանա վերահսկել իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարը և թույլ չտա, որ այն դառնա ընդամենը քաղաքական նախընտրությամբ պայմանավորված հարցեր լուծելու, անցանկալիներին հեռացնելու գործիք: Նոր Հայաստանում որպես կարևորագույն սկզբունք պետք է ամրագրվի ամեն տեսակ արտոնությունների վերացումը, որովհետև ինքնակամ իրավապահներին ներկայացող քաղաքացուն կալանավորելը, իսկ բերման ենթարկվածին ազատ արձակելը՝ անկախ նրանից, թե ովքեր են այդ անձինք, անկախ նրանց զբաղեցրած դիրքից՝ վարքագիծ է, որը առավելապես բնորոշ էր հին համակարգին, որի ապամոնտաժմանն էր ուղղված թավշյա հեղափոխությունը:
 
Իրավապահների գործողությունների համաչափության և այն խախտելու սահմանը շատ թափանցիկ է. պետք է խուսափել գործողություններից, որոնք կարող են թեկուզև աննշան ստվեր նետել հակակոռուպցիոն և հակաօլիգարխիկ պայքարի վրա:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել Գևորգյան
Ամենադիտված