Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասունք նվիրվել է ռուս քաղաքապետի․ պարզաբանում է հոգևորականը
Հասարակություն
Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակը շարունակվում է։ Ինչպես տեղեկացրել էինք, այսօր մի խումբ հոգևորականներ հարձակվել էին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանի վրա, ով ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշել էր, որ իրենց բարկացրել է ազգային հարստություն համարվող Սուրբ Գեղարդի վաճառքը։
Արշակ Սրբազանը ցուցարարներին ասաց, որ «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»։
Հոգևորականները ցուցարարներին ասացին, որ Սուրբ Գեղարդից մասունք պակասելու մասին տեղյակ չեն եղել։
Ցուցարարարներն այժմ էլ պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը և հրավիրում են իրավապահների ուշադրությունը՝ ճշտելու արդյոք վաճառվե՞լ է, թե՞ նվիրվել։
Նշենք, որ Սուրբ Գեղարդի կրկնօրինակները շատ են, բայց բնօրինակը միայն մեկն է, որը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)