ՖԻՖԱ-ն Թաիլանդի քարանձավում փակված երեխաներին հրավիրել է ԱԱ-ի եզրափակիչին
Սպորտ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, Թաիլանդի քարանձավում մնացած երեխաներին հրավիրել է աշխարհի առաջնության եզրափակիչին:
Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի ֆեյսբուքյան էջը: Թաիլանդի Թհամ Լուանգ քարանձավում մնացած 12 երեխաները ներկա կլինեն մունդիալի եզրափակիչին: ՖԻՖԱ-ն լիահույս է, որ այս կերպ կաջակցի և խիզախություն կփոխանցի երեխաներին:
Ֆուտբոլային թիմի 12 դեռահաս մասնակիցներ և նրանց մարզիչն անհետ կորել էին հունիսի 23-ինքարանձավում։ Հուլիսի 2-ին ռազմական փրկարարներին հաջողվել էր գտնել բոլոր դեռահասներին ունրանց մարզչին, նրանք բոլորը ողջ են, սակայն նրանց տարհանել առայժմ չի հաջողվում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան