«Գանձասար-Կապան»-ը Եվրոպայի լիգայի մեկնարկից առաջ նորեկ ունի
Սպորտ
«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։ Ակումբը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել 26-ամյա կիսապաշտպան Գևորգ Օհանյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Օհանյանը «Բանանց»-ի սան է, հանդես է եկել նաև «Արարատ», «Ալաշկերտ» ակումբներում։
Կապանյան թիմում Գևորգը նորեկ չէ, քանի որ 2016/17 մրցաշրջանում «Գանձասար»-ի կազմում անցկացրել է 7 հանդիպում։
Հավելենք, որ Օհանյանի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատ»-ը, որի կազմում նա անցկացրած 15 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)