«Ալաշկերտ»-ի պաշտպանը հեռացել է թիմից
Սպորտ
Հայաստանի չեմպիոն՝ Երևանի «Ալաշկերտ»ի պաշտպանը հեռացել է թիմից:
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մինսկում կայացած ուսումնամարզական հավաքի ավարտից հետո «Ալաշկերտ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը խորվաթ պաշտպան Դինո Շկվորցի հետ: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ»-ի կազմը համալրած 28-ամյա ֆուտբոլիստը 11 հանդիպում է անցկացրել մեր թիմի կազմում` Բարձրագույն խմբի առաջնությունում:
«Ալաշկերտ»-ը նախապատրաստվում է Չեմպիոնների լիգային, որտեղ որակավորման առաջին փուլում կմրցի շոտլանդական «Սելթիկ»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)