Առանձնապես խոշոր չափերով շորթման, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Օվերչուկը հայտարարել է՝ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է Վաղը մենք ԱԺ չենք գալու, գնալու ենք դատարան՝ ի աջակցություն Վեհափառի. Նարեկ Կարապետյան Կառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել ՊԵԿ նախկին փոխնախարարի և Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կապվող ընկերությանը Մեքսիկացի տիկտոկերը սպանվել է ուղիղ եթերում #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Հայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է ն բանակում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր Հետ է կանչվել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ Վերանշանակվել են ԱԱԾ տնօրենը, ԱՀԾ և ՊՊԾ պետերը 

ՀՖՖ պարզաբանումը ՀՖՖ ժողովում ընդունված որոշումների վերաբերյալ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ:

«Համաձայն մամուլի որոշ հրապարակումների` ՀՖՖ-ն իր անդամներից թվով ութ անդամների հեռացնելով, իբրև թե նպատակ է հետապնդել հեռացնելու ընդդիմադիր ակումբներին, որոնք հաջորդ ժողովներին կարող էին քվեարկել ընդդեմ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը: Նշված և այլ բազմաթիվ հրապարակումներն ըստ էության հարցի թերի, սխալ ըմբռնման, իսկ որոշ դեպքերում նաև հանրությանը դիտավորյալ ապակողմնորոշելու միտում են հետապնդում:

ՀՖՖ-ն՝ իր գործունեության ամբողջ ընթացքում, իր իսկ կանոնադրության պահանջների կատարումն առավելագույնս ապահովելու նպատակով, ինչպես նաև նույն կանոնադրությամբ սահմանված իր և իր անդամների իրավունքների և պարտականությունների պատշաճ իրականացման համար պարբերաբար ստիպված է լինում անդրադառնալ նաև իր անդամների հեռացման հարցին: Դա նորություն չէ և նախկինում ևս անդամները, որոնք չեն կատարել իրենց կանոնադրական պարտականություները՝ նույնպես հեռացվել են ՀՖՖ կազմից:

Այս տարի անդամությունից հեռացվել են թվով 8 ակումբներ.


1. Արմավիր ՖԱ ՀԿ-ն

2. Հայ-Արի ՖԱ ՀԿ-ն

3. Էստեղլալ-Կոտայք ՖԱ ՀԿ-ն

4. Զվարթնոց –ՀԱՈՒ ՖԱ ՀԿ-ն

5. Միկա ՖԱ ՀԿ-ն

6. Ուլիս ՖԱ ՀԿ-ն

7. Ֆուրման Աբրահամյան ՖԱ ՀԿ-ն

8. Շիրակ ՖԱ ՀԿ-ն


Նշված ակումբներից առաջին չորսը՝ “Արմավիր ՖԱ” ՀԿ-ն, “Հայ-Արի ՖԱ” ՀԿ-ն, “Էստեղլալ-Կոտայք ՖԱ” ՀԿ-ն և “Զվարթնոց –ՀԱՈՒ ՖԱ” ՀԿ-ն  դադարեցրել են իրենց գործունեությունը և լուծարվել են դեռևս 2017թ.-ի դեկտեմբերին: Նման պայմաններում և ամենամեծ ցանկության դեպքում անգամ՝ իրենք այլևս չէին կարող շարունակել իրենց ՀՖՖ անդամությունը և նրանց անդամության դադարեցումը կրել է զուտ տեխնիկական բնութ:

Միկա ՖԱ, Ուլիս ՖԱ եւ Ֆուրման Աբրահամյան ՖԱ ՀԿ-երը, դադարացնելով իրենց ֆուտբոլային գործունեությունը՝ վերջին մի քանի տարիների ընթացքում առհասարակ որևէ կապ ՀՖՖ հետ չեն պաշտպանել, անդամավճարի մասով կուտակել են երկար տարիների պարտքեր, որոնք ՀՖՖ բազմաթիվ պահանջներից հետո չեն վճարվել։ Ավելին, Միկա և Ուլիս ակումբներն անգամ պատվիրակներ չեն ներկայացնել ՀՖՖ նախորդ ժողովներին:

Ինչ վերաբերում է Շիրակ ֆուտբոլային ակումբի անդամության անմիջապես կասեցման եւ միաժամանակ անդամությունից հեռացման առաջարկին, ապա դա եղել է հարկադրված քայլ, որի  համար հիմք են հանդիսացել վերջինիս կողմից ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ Կանոնադրությանների եւ Կանոնակարգերի բազմակի, կոպիտ և գիտակցված խախտումները: Մասնավորապես, նշված ակումբն իր առջեւ դնելով ամեն գնով չեմպիոն դառնալու նպատակը՝ թույլ է տվել, որ իր պաշտոնատար անձը ներգրավվի պայմանավորված խաղի կազմակերպման մեջ, ինչի արդյունքում ՀՖՖ կարգապահական մարմինների կողմից կայացված որոշումների դեմ Սպորտային Արբիտրաժային դատարան սահմանված կարգով բողոք ներկայացնելու փոխարեն՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացվել են հայցեր ընդհանուր իրավասության դատարաններ: Դրանով և գիտակցաբար՝ ակումբն ըստ էության ակնկալիք է ունեցել  եւ նախաձեռնել է ՀՖՖ ներքին գործերին պետության կողմից միջամտության գործընթացը, շատ լավ հասկանալով, որ նման միջամտությունը շատ վտանգավոր է եւ կարող է կործանարար հետեւանքներ ունենալ հայկական ֆուտբոլի համար, քանի որ ցանկացած նման տեսակի պետական միջամտություն կարող է պատճառ հանդիսանալ ՖԻՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին որակազրկելուն։

Բոլոր նրանք, ովքեր հետեւում եմ ԶԼՄ-ների հրապարակումներին, կհաստատեն այն, որ Շիրակ ՖԱ-ն նախաձեռնել է նաեւ ՀՖՖ հեղինակության եւ իմիջի դեմ ուղղված սեւ PR –ի գործընթաց, որի միակ նպատակը եղել է իրենց կողմից կատարված արարքից հանրության ուշադրության շեղումը, ինչպես նաեւ բոլոր հնարավոր մեղադրանքների սլաքը դեպի ՀՖՖ ուղղումը։

Այսպիսով՝ Շիրակ Ֆուտբոլային ակումբի կողմից խախտվել են ՀՖՖ կանոնադրության 6-րդ գլխի 2-րդ կետով սահմանված անդամի պարտականությունների գերակշիռ մասը, որն էլ պատճառ է հանդիսացել վերջինիս ՀՖՖ անդամությունից հեռացման համար:

Առևտրային կազմակերպությունները ևս կարող են անդամագրվել ՀՖՖ-ին


Մամուլում շատ էին նաև նոր անդամագրված անդամների վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները: Մասնավորապես, հարց էր առաջացել այն մասին, որ ՀՖՖ-ն, խախտելով իր իսկ կանոնադրությունը, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ անդամագրել է նաև առևտրային կազմակերպությունների: Նշված հրապարակումները նույնպես իրավիճակը խեղաթյուրված ներկայացնելու նպատակ են հետապնդում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախկինում գործող 125 հոդվածը սահմանափակում էր իրավաբանական անձանց միության մեջ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների համատեղ անդամակցությունը, այսինքն իրավաբանական անձանց միությունները պետք է բաղկացած լինեին կամ միայն առևտային, կամ էլ միայն ոչ առևտրային կազմակերպություններից:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան երկար տարիներ պայքարել է այդ սահմանափակումը վերացնելու ուղղությամբ, անգամ օրենսդրական մի շարք նախաձեռնություններ են ներկայացվել Ազգային Ժողով ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ ԱԺ պատգամավորների միջոցով: Այդ սահմանափակման հետևանքով էր, որ “ՖԱ Արարատ“ ՀՁ ՓԲԸ-ն երկար տարիներ հնարավորություն չուներ անդամագրվելու ՀՖՖ-ին:

ՀՖՖ կանոնադրությունը սակայն հստակ սահմանում է, որ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում,  ՀՖՖ-ին կարող են անդամագրվել  նաև առևտրային կազմակերպությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով, որոնք ուժի մեջ են մտել 2017թ-ի փետրվարի 4-ից, վերացվել են վերը նշված սահմանափակումները, դրա հետևանքով էլ այս տարի մեծ քանակով ակումբներ, այդ թվում նաև “Արարատ  ՖԱ” ՀՁ ՓԲԸ-ն, հնարավորություն ստացան անդամագրվել ՀՖՖ-ին:

ՀՖՖ անդամությունից հեռացնելը՝ արգելք չէ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերում մասնակցությանը


Շատ ֆուտբոլասերներ մտահոգություն են հայտնում, որ օրինակ “Շիրակ ՖԱ” ՀԿ-ին ՀՖՖ անդամությունից հեռացնելով, ՀՖՖ-ն զրկել է ակումբին  ՀՀ առաջնություններին մասնակցելու հնարավորությունից: Նշված մտահոգություններն անտեղի են, քանի որ ՀՖՖ մրցաշարերին մասնակցությունն առհասարակ որևէ կերպ կաշկանդված չէ ՀՖՖ անդամության հանգամանքով: Բոլոր ակումբները, անկախ այն հանգամանքից նրանք հանդիսանում են ՀՖՖ անդամ թե ոչ՝ ցանկության դեպքում կարող են մասնակցել ՀՖՖ մրցաշարերին».

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենաբարձրը տասնամյակների ընթացքումԱռանձնապես խոշոր չափերով շորթման, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԹուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները լուրջ սպառնալիք են Սիրիայի կայունության համարՕվերչուկը հայտարարել է՝ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է Վաղը մենք ԱԺ չենք գալու, գնալու ենք դատարան՝ ի աջակցություն Վեհափառի. Նարեկ ԿարապետյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը 19 կետովԿառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել ՊԵԿ նախկին փոխնախարարի և Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կապվող ընկերությանըՄեքսիկացի տիկտոկերը սպանվել է ուղիղ եթերում#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըԹրամփն արդեն ընտրել է Վենսին որպես իր իրավահաջորդՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է ն բանակում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՀետ է կանչվել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչըԻրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացության բացման շուրջԵրևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցումԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՎերանշանակվել են ԱԱԾ տնօրենը, ԱՀԾ և ՊՊԾ պետերըՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Ասատրյանի կողմից խոշոր չափերով փողերի լվացման դեպքԶինվորական քոլեջի նախկին սաները պատմել են հաստատությունում տեղի ունեցած uեռшկшն բռնnւթյnւնների մասին Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըՈւզում եմ տեսնել քաղաքացուն, որ անրջում ա, որ Կարապետյանը մնա․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Թուրքիան սկսել է Բալթյան երկրների օդային պարեկությունը՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներումԻ՞նչ եք ակնկալում Վարդևանյանից, որ կողմ քվերակեք նրա օգտին․ հարց՝ Ալեքսանյանին1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Europa Press. Իսպանիայի իշխանությունները Սեուտային հատկացրել են 6.5 միլիոն եվրո՝ միգրանտներին օգնելու համարԻրենք պետք է կարողանան խլել, պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ. Սամվել ԿարապետյանFT. Իսլանդիան պահանջում է ձկնորսության վերահսկողություն, եթե միանա ԵՄ-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում. Պուտինը վերադասավորել է ռուսական բանակըՀետազոտությունը բացահայտել է շաքարախտի ռիսկը նվազեցնելու անսպասելի միջոց#ՈՒՂԻՂ․ Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցըԵրևանում ծառն ընկել է Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. նա բողոքով դիմել է քաղաքապետարանին Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներըՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են տեղի ունեցել Al Arabiya. ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են իրենց եզրափակիչ փուլՊաշտոնական․ Մոհամեդ Սալահը տեղափոխվել է նոր ակումբՕգոստոսի 7-9-ը Խանջյան փողոցի ուղետարը մինչև Տ. Մեծի խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելուՔրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում Գյումրիում «Գազել» է այրվել Եգիպտոսում գործազուրկ տղամարդը ձևացել է դատավոր և գումարներ է շորթելԱրթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնումԱյրվել է կահույքի արտադրամաս Ամերիկյան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը փորձարկվել է ուկրաինացի զինվորների վրաԱնդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ նրա տեղակալ Արամ Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ Թաքեր Կարլսոնը մեղադրել է ԱՄՆ ղեկավարությանը Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ ստելու մեջ Ռուսաստանը պնդում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից․ ՎասիլևՎասիլև․ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկաՀայաստանում շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր է ընտրվելՄոսկվայի մարզում մայր ու որդի ընտանիքի մյուս երեխաների աչքի առաջ պատուհանից դուրս են ընկել
Ամենադիտված