Սիլվեստր Ստալոնեն դարձավ 72 տարեկան (տեսանյութեր)
ՏեսանյութերՀոլիվուդյան հանրահայտ դերասան Սիլվեստր Ստալոնեն այսօր՝ հուլիսի 6-ին, նշում է ծննդյան 72-ամյակը:
Այսօր Ստալոնեի ֆիլմերը դիտում են տարբեր տարիքի հեռուստադիտողներ: Դերասանը լայն ճանաչում ձեռք բերեց 1975 թ-ին՝ «Ռոքի» ֆիլմում նկարահանվելուց հետո, դե, իսկ հանրահայտ Ռեմբոյի կերպարի մասին խոսելն ավելորդ է:
Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը «Միջոցառում՝ Քիթիի եւ Սթադի տանը» էրոտիկ կինոնկարն էր, որի համար դերասանը բավականին մեծ հոնորար է ստացել: Ավելի ուշ Ստալոնեն խոստովանել էր, որ ստիպված է եղել նկարահանվել այդ ֆիլմում, քանի որ տունն իր ձեռքից վերցրել էին, եւ նրան միջոցներ էին անհրաժեշտ նոր բնակարան վարձելու համար:
Իր կարիերայի ընթացքում հոլիվուդյան աստղը մի շարք պարգեւների է արժանացել, որոնց թվում են «Ոսկե Գլուբուս»-ի հաղթանակն ու «Օսկար»-ին 3 անգամ առաջադրվելը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)