«Ալաշկերտ»-«Սելթիկ» հանդիպումը կսպասարկեն սերբերը
Սպորտ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը, որի շրջանակում «Ալաշկերտը» կընդունի Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկին», կսպասարկի Սերբիայի մրցավարական անձնակազմը:
Այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: Գլխավոր մրցավարն է Դանիլո Գրույիչը, ում եզրերում կօգնեն Վլադիմիր Յովանովիչը և Դրագան Բոգիչևիչը: Չորրորդ պաշտոնյան Նովակ Սիմովիչն է, իսկ խաղի տեսուչը Սան Մարինոն ներկայացնող Ստեֆանո Պոդեսկին է:
«Ալաշկերտ»-«Սելթիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)