Վարչապետ Փաշինյանն ընդունել է Սերգեյ Լեբեդևին
Հայաստան
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է ԱՊՀ անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու նախաձեռնությունը և վստահություն հայտնել, որ նախատեսվող միջոցառումները կնպաստեն ԱՊՀ պետությունների միջև մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին և մեր երկրի ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև առկա արդյունավետ համագործակցությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)