ՀՀ Վարչապետի խորհրդական Ջեմմա Հակոբյանի ունեցվածքը. «Փաստ»
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է․
«Հունիսի 18–ին վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնած Ջեմմա Հակոբյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հակոբյանը հայտարարագրել է երեք բնակարան և մեկ հողամաս: Նրան է պատկանում նաև «KIA RIO 1.4» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները նոր պաշտոնին նշանակվելու օրվա դրությամբ կազմել են 500 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 441 հազար դրամ, որը նրա՝ նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձն է: Իսկ մինչ այս նշանակումը Ջեմմա Հակոբյանը աշխատել է նույնպես պետական ապարատում, զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետի պաշտոնը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)