Հայ-թուրքական սահմանին Աֆղանստանի քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ են ձերբակալել
Հայաստան
Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել:
Այս մասին տեղեկացրում են Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են:
Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:
Ներկայում իրականացվում են գործողություններ՝ պարզելու միջադեպի մանրամասները:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան