Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները. Նիկոլ Փաշինյանը՝ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:  Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:                  

Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Ի՞նչ է նշանակում լինել Հայաստանի զինված ուժերի, հայոց բանակի սպա. դա նշանակում է կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործին, դա նշանակում է կյանքը նվիրել հայրենակիցների խաղաղ կյանքի, հանգիստ քնի, հանդարտ ապրելու գործին: Բայց զինված ուժերի ներկայացուցիչները, սպաներն ուրիշների հանգիստ կյանքն ապահովելով իրենք, ըստ էության, զոհաբերում են իրենց մայրերի, իրենց կանանց, իրենց հարազատների հանգիստ կյանքը: Նրանք շատ հաճախ հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերում են այն ժամանակը, որ պետք է անցկացնեին իրենց ընտանիքների, երեխաների հետ, ընկերների միջավայրում: Եվ ուրեմն, այս ամենի արդյունքում հարց է ծագում՝ ի՞նչն է մարդուն ստիպում, մղում ստանձնել այս պատվաբեր ուսադիրները, այս բարձր կոչումը: Ուզում եմ հավատալ, որ ձեզնից յուրաքանաչյուրին դեպի սպայական կոչում և ծառայություն տանում է առաքելության զգացումը, առաքելության գիտակցումը: Վաղը հայոց բանակն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին էր երեկ, որովհետև վաղը հայոց բանակը ձեզնից շատերին՝ լեյտենանտներին, ունենալու է որպես ծառայող սպա, հրամանատար, մինչդեռ երեկ հայոց բանակը չուներ ձեզ որպես այդպիսին, այդ կարգավիճակում: Նաև վաղը բարձրաստիճան սպաները նոր նշանակումներ են ստանալու, ավելի բարձր կարգավիճակով, մինչդեռ երեկ իրավիճակը բանակում բոլորովին ուրիշ էր: Եվ ուրեմն, ուզում եմ, հույս ունեմ, համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր ներկայությամբ, իր գործունեությամբ, իր նոր կարգավիճակով ինչ որ բան փոխելու է բանակում և շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրն առաքելության այդ գիտակցությամբ հստակ հասկանա ու գիտակցի, թե ինչն է փոխում բանակում և ինչ ուղղությամբ: Հույս ունեմ և հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը նոր նշանակման ծառայության է անցնում այն գիտակցությամբ, որ հայոց բանակի և հայրենիքի պաշտպանության ապագան կախված է հենց իրենից, հենց այդ մեկ սպայից, հենց այդ մեկ մարդուց: Ձեզնից յուրաքանչյուրն այո կարող է փոխել շատ բան իր հասանելիության, իր իրավասության սահմաններում և ես հույս ունեմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր ծառայության շրջանակում ձգտում է կատարյալ ծառայության և հավատում է, որ կարող է ստեղծել կատարյալ ծառայություն ոչ միայն ինքն իր, այլև ուրիշների համար:

Լինել հրամանատար՝ նշանակում է լինել պատասխանատու ուրիշների առաջ և լինել պատասխանատու ուրիշների համար, լինել հրամանատար՝ նշանակում է ունենալ կամք և վճռականություն ամենակարևոր պահին զոհվելու հրամաններ արձակելու և սա չափազանց ծանր պատասխանատվություն է, և սա չափազանց հզոր պատասխանատվություն է, և այս պատասախանատվությունը կարող են կրել իրապես ուժեղ, անկոտրում կամքի տեր մարդիկ: Եվ ես ձեր հայացքներում տեսնում եմ, որ դուք ունեք կամքը ոչ միայն ծառայելու, այլև հաղթելու, հաղթանակ բերելու մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր հայրենիքին: Ես ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները, ես ձեր կեցվածքի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները և ուրեմն ձեզ մաղթում եմ փառավոր ծառայություն Հայաստանի զինված ուժերում, հայոց բանակում, որովհետև մեր նպատակը մեկն է, մեր ապագան մեկն է, մեր այս օրը մեկն է: Հայ ժողովուրդը հաղթել է պատերազմում, հայ ժողովուրդը հաղթել է պետականության կառուցման գործում և հայ ժողովուրդը հաղթել է իր իշխանությունն իր երկրում հաստատելու գործում և որևէ մեկը դրսից, թե ներսից չի կարող և չի համարձակվի այդ հաղթանակը խլել ժողովրդի ձեռքերից: Իսկ այդ հաղթանակի թիվ մեկ, ամենակարևոր պաշտպանները դուք եք: Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայոց բանակը, կեցցե՛ն Հայաստանի զինված ուժերը և հայոց փառապանծ զինվորներն ու սպաները»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված