Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել ոստիկաններին
Հասարակություն
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 11 աշխատակիցներ առաջին սպայական ուսադիրները հուլիսի 25-ին ստացան ոստիկանության պետ Վալերի Օսիպյանից:
Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Եռագույն ժապավենով և աստղերով 11 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն սպա ծառայողներինն են։ Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերի Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։
Ոստիկանության պետի հավաստմամբ` հրամայական է համահունչ քայլել օր օրի ավելի իրավագիտակից դարձող հասարակության հետ՝ կատարելագործելով մասնագիտական գիտելիքները, բարձրացնելով կրթական մակարդակը և, իհարկե, ավելի սրտացավ վերաբերվելով ծառայությանը։
«Մենք կոչված ենք ծառայելու հասարակությանը և պետք է մեր առաքելությունն իրականացնենք հավուր պատշաճի ու բարձր պատրաստակամությամբ»,- ընդգծեց ոստիկանության պետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)