Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ) Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավել Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. Իոաննիսյան Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 

Գրանցվել է աղիքային վարակների աճ. ԱՆ-ը հորդորում է ինքնաբուժմամբ չզբաղվել

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են, որ Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակներով հիվանդացությունն ունի աճի միտում: Մասնավորապես, անցյալ տարվա հունիսին արձանագրվել է աղիքային վարակների 988 դեպք` այս հունիսի 1107 դեպքի դիմաց: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են տարբեր մանրէներ (օրինակ՝ շիգելա, սալմոնելա, էշերիխիաներ և այլն), վիրուսներ (օրինակ՝ էնտերովիրուսներ, նորովիրուսներ, ռոտավիրուսներ և այլն):

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Աղիքային վարակներով հիվանդացության ակտիվացումը բնորոշ է ամառային ամիսներին` պայմանավորված մարդու օրգանիզմի վրա օդի բարձր ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությամբ:

Վարակիչ հիվանդությունների, մասնավորապես՝ աղիքային վարակների տարածմանը նպաստում են նաև արտաքին միջավայրում պահպանման համար նպաստավոր կլիմայական պայմանները, ինչպես նաև արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող  սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն  և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացմամբ: Այս խումբ հիվանդությունների աճը կարող է պայմանավորված լինել ինչպես ջրային, այնպես էլ սննդային գործոնով: Հարուցիչներն ինտենսիվ են բազմանում նաև դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում:

Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է` եթե նկատում եք ինքնազգացողության վատթարացում կամ ձեզ մոտ ի հայտ են եկել աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ, ինչպիսիք են լուծը, սրտխառնոցը և փսխումը, ջերմության բարձրացումը, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք մասնագետի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման, որոնք շատ ավելի դժվար են բուժվում: Առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ մի ընդունեք, քանի որ դրանք հաճախ այդքան էլ արդյունավետ չեն, իսկ վիրուսային ծագման աղիքային վարակների դեպքում՝ անարդյունավետ, անգամ՝ վնասակար:

Աղիքային վարակներից խուսափելու համար առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է՝

օճառով լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո,

մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով,

խմելու համար հնարավորինս օգտագործել շշալցված  ջուր կամ ջուրը եռացնել օգտագործելուց առաջ,
խուսափել վարակիչ, մասնավորապես՝ աղիքային հիվանդությունների կլինիկական նշաններ ունեցող մարդկանց հետ շփումից,

լողալ միայն թույլատրված լողավազաններում, որտեղ իրականացվում են ախտահանման և ջրի որակի հսկողության աշխատանքներ, լողալիս հնարավորության սահմաններում բացառել  ջրի կուլ տալը, հատկապես՝ երեխաների դեպքում,

արգելել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, քանի որ վերջինները նախատեսված չեն լողի համար, չունեն համապատասխան կառուցվածք՝ ջուրը մաքրելու համար,

լող չկազմակերպել նաև գետերի, լճակների աղտոտված ափերով և ջրով (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է) հատվածներում,

պաշտպանել սնունդը ճանճերից և այլ միջատներից,

չգնել  արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն, 
ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,

ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
առանձնացնել հում սննդամթերքը  եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
սնունդը լավ եփել կամ տապակել առնվազն 70C0 պայմաններում,

պատահական վայրերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում
Ամենադիտված