Արթուր Բաղդասարյանը «տնավորվել» է սոցցանցերում. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Արթուր Բաղդասարյանն իսկապես «բնակություն է հաստատել» Ֆեյսբուքում ու Ինստագրամում: Երեկ նա հերթական «լայվ»-ն էր անում` այս անգամ նվիրված հանքարդյունաբերության եւ բնապահպանության խնդիրներին: Վերջին մեկ ամսվա ընթացքում նրա «լայվ»-երը, որ 150-200 հազար դիտում են ապահովել, երեւում է առանձնահատուկ ոգեւորություն են հաղորդել Բաղդասարյանին, եւ նա «տնավորվել» է սոցցանցերում` արժանանալով թե՛ գովասանքի, թե՛ նախատինքի:
Բայց, ինչպես երեւում է, լայվիստ Արթուր Բաղդասարյանին դա քիչ է մտահոգում, եւ նա հայտարարում է Երեւանի եւ համապետական ընտրություններին լուրջ հավակնություններ ունենալու մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)