Ավետիք Էլոյանը քաղաքաշինության նախկին նախարարին մեդալ է հանձնել. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է,
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, կարելի է ասել, միակ մարդն է, ով նախկին իշխանությունների օրոք աշխատած անձին՝ Սերժ Սարգսյանի խորհրդական, քաղաքաշինության նախկին նախարար Ֆելիքս Փիրումյանին հրավիրել է կոմիտե եւ անգամ մեդալ հանձնել։
«Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, շնորհավորելով ավագ սերնդի վաստակաշատ գործընկերոջը՝ Ֆելիս Փիրումյանին, անգնահատելի է համարել այն մեծ ավանդը, որ նա ունեցել է ոլորտում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Էլոյանի հրամանով Փիրումյանը պարգեւատրվել է քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար ոսկե մեդալով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)