Սևանի խնդիրը լուրջ է
Քաղաքական
Սևանա լճում ջրիմուռների աճին նպաստում եմ մի քանի ֆակտորներ. նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալ, որոնք Սևան են լցվում բոլոր ավազաններից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ խոսելով Սևանի ավազանի առողջացմանն ուղղված քայլերի մասին:
«Կան մի քանի մաքրման կայաններ, որոնք հիմնականում մեխանիկական մաքրում են իրականացնում: Բնապահպանական լայնածավալ ուսումնասիրություններ կանենք այս ամսվա վերջ, իսկ առողջապահական մասով ուսումնասիրությունները կներկայացնի Առողջապահության նախարարությունը»,- ասաց նա:
Նախարարն ընդգծեց՝ ամեն դեպքում ազոտի, ֆոսֆորի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք նորմայի մեջ են:
Մասնագետները մշտապես ասել են, որ Սևանի ավազանի առողջացման նախագիծը սկսելիս պետք է հրաժարվել Ամուլսարից: Անդրադառնալով Ամուլսարին՝ Գրիգորյանը նշեց, որ արդեն ձևավերվել է Ամուլսարի փաստահավաք խումբը և խմբի հետ կապված կա վարչապետի որոշումը: Նախարարի խոսքով՝ խմբում ընդգրկված են մեծ թվով մասնագետներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)