Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Գորիսի պետական համալսարանի հին «կեղտերը» ջրի երես են դուրս գալիս

Հասարակություն

Գորիսի պետական համալսարանը վերջին շրջանում ամենաքննարկվողներից է և նրա ռեկտոր Արտուշ Ղուկասյանի անունը պարբերաբար կապվում է տարբեր տեսակի օրինախախտումների հետ, մասնավորապես, կոռուպցիայի և չարաշահումների։

Սակայն պարզվում է՝ ԳՊՀ-ում իրավախախտումները, որոնք մատնանշվում են այժմ, եղել են նաև նախկինում և այժմ շատերը՝ հույսը դնելով նոր իրողության վրա, փորձում են լրատվամիջոցների միջոցով վեր հանել ԳՊՀ-ի բոլոր խնդիրները,  որպեսզի վերականգնվի կրթօջախի գործառույթները։ Մասնավորապես, օրերս ԼՈւՐԵՐ․com-ին է դիմել Գորիսի պետական համալսարանի նախկին ուսանողներից՝ Նարե Հովհաննիսյանը, որը նշում է, որ իր ընդունելության ժամանակ 2001 թվականին դիտմամբ իրեն ցածր են գնահատել, որպեսզի անվճար ընդունվի բուհի այն ժամանակվա գիտական քարտուղար Զարեհ Գրիգորյանի ազգականուհի Սոֆյա Գրիգորյանը։

«Այդ տարիներին համալսարանում աշխատանքի ընդունվեց ուսանողուհիներից մեկը, ում մասին քաղաքով մեկ տարաբնույթ խոսակցություններ էին շրջանառվում։ Ըստ այդ խոսակցությունների՝ ընդունելության ժամանակ այդ ուսանողուհու հայրը կաշառքը շատ է տվել, բուհի ռեկտոր Յուրա Սաֆարյանը չի կարողացել մանրը հետ վերադարձնել և ասել է. «Ոչինչ, ես խոստանում եմ, որ Ձեր աղջկան ավարտելուց հետո կթողնեմ համալսարանում, որ աշխատի»։ Մյուս խնդիրն այն է, որ ի լրումն այս ամենի, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, Յուրա Սաֆարյանը համալսարանում բարձր պաշտոններ էր տալիս այն կին դասախոսներին և բարձր կուրսի ուսանողուհիներին, որոնց հետ անձնական կապեր ուներ»,-ասաց Նարե Հովհաննիսյանը և հավելեց, որ 2001-2006 թվականների ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունը ուսխորհրդին նախընտրական շտաբ էր հատկացնում՝ ուսանողներին ներքաշելով Հանրապետական կուսակցության քարոզարշավի մեջ։

Սա փաստում է, որ կոռուպցիայով և չարաշահումների դեպքերով ԳՊՀ-ն ողողված է եղել դեռ վաղ ժամանակներից, սակայն այդպիսի դեպքերի բարձրաձայնումը և ռեկտորի հրաժարականի պահանջը միայն նոր է սկսվել։

«Ես հասկանում եմ, որ համալսարանում սկիզբ առած «պայքարը» կապ չունի համալսարանը կործանումից փրկելու հետ։ Այդ «պայքարը» անձնական շահագրգռությունները բավարարելուն ուղղված քարոզարշավ է, որի մեջ իրենց նպաստն ունեն նաև քաղաքային ներկայիս և մարզային նախկին իշխանությունները»,-նկատեց Հովհաննիսյանը։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում, ներկայիս ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, որը նախկինում եղել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր և ԲՈՀ-ի նախագահ, նշեց, որ հնարավոր է՝ ԳՊՀ-ում լինեն չարաշահման դեպքեր, սակայն դրանց դեմ նա պայքարում է և իր հրաժարականը պահանջողները հենց այդպիսի խախտումներ կատարած մարդիկ են։

«Այդ նույն մարդիկ, որոնք նախկին չարաշահումներով ապրել են, փորձում են նորից վերականգնել իրենց ստատուսը և պայքարում են իմ և այն բոլոր մարդկանց դեմ, ովքեր փորձում են կարգուկանոն հաստատել և փորձում են ուսանողակենտրոն կրթություն ապահովել։ Բոլոր դեպքերում, կան մարդիկ, որոնք հիշում են իրենց գործունեությունը և փորձում են նույն ոճով շարունակել»,-ասաց Ղուկասյանը։

Անդրադառնալով Նարե Հովհաննիսյանի խոսքին, որ վերջերս տեղի ունեցած Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ համալսարանի դասախոսներից Մհեր Քումունցը անձամբ ներգրավված է եղել Առուշ Առուշանյանի նախընտրական քարոզարշավներում և ուսանողներին ևս ներքաշել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության մեջ, ռեկտորը չհերքեց, որ հնարավոր է՝ նման բան եղած լինի, սակայն դա դասաժամերին է եղել, թե դասի ժամից դուրս՝ իր ուշադրության տիրույթից դուրս է եղել: Չնայած դրան, նա նշեց, որ այժմ փորձում են կանոնակարգել և չարաշահումներ իրականցնող մարդկանց նկամամբ կիրառել կարգապահական տույժեր և ըստ Ղուկասյանի՝ դրա արդյունքում էլ ձևավորվում են դժգոհությունները։

«Իմ դեմ պայքարում են, քանի որ 2 տարվա իմ գործունեության ընթացքում ես պայքար եմ մղում ԲՈՒՀ-ում որոշ մարդկանց վարքագծի դեմ»,-հավելեց Ղուկասյանը։

Նշենք, որ այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարույթյունյանը բազմաթիվ բաց ու փակ նամակների հետքերով աշխատանքային այցով ժամանելու է Գորիս՝ ԳՊՀ-ի ռեկտորի հետ վերոնշյալ խնդիրները քննարկելու համար։

Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են մի շարք չարաշահումներ Գորիսի պետական համալսարանում և մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ համալսարանի 2 աշխատակցի:

Արմինե Արմենակյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված