Կինը խանդի հողի վրա սպանել է ամուսնուն
Հասարակություն
Ինչպես հայտնում է The Sun կայքը, 31-ամյա Ժակլին Սուզան՝ Կոլորադո-Սպրինգս նահանգից, ձերբակալվել է ամուսնուն՝ Բրենդոն Ուոտկինսին սպանելու համար:
33-ամյա Բրենդոն Ուոտկինսը հայտնաբերվել է սպանված իր սեփական տան խոհանոցում:
Ուոտկինսի կինը ոստիկանությանը հայտնել է, թե իր սիրելիին սպանել են, երբ ինքը եղել է բաղնիքում,սակայն ոստիկանները հետքեր չեն հայտնաբերել: Հետագայում կինը փոխել է իր ցուցմունքը և հայտնել, իբր թե ամուսինը ինքնասպան է եղել:
Ինչպես հետագայում է պարզվել՝ զույգը վիճել է հարսանիքը ծրագրելու ժամանակ. ամուսինը ցանկացել է հարսանիքին հրավիրել իր նախկին ընկերուհուն: ԿինՆ այդ ժամանակ մտածել է, թե նրանց մեջ կապը շարունակվում է և խանդի հողի վրա վերցրել է սթեյքի համար նախատեսած դանակը և սպանել ամուսնուն:
Ժակլին Սուզանը ձերբակալված է; Նրան առաջադրվել է սպանության կետով մեղադրանք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)