Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվեց
Իրավունք
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը: Հարցաքննությունը տևել է մի քանի ժամ և տեսանկարահանվել:
Քոչարյանի անվտանգությունն ապահովողները եկան ՀՔԾ շենք, նրանց ուղեկցությամբ նախկին նախագահը հեռացավ հետնամուտքով:
ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործով շարունակվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցաքննությունը։
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՔԾ էին հրավիրվել՝ 2008 թ. Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)