Արտաշիսյան փողոցի արտադրամասում պայթյունից տուժած 2 աշխատակիցների վիճակը ծայրահեղ ծանր է
Հասարակություն
Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասում հուլիսի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված երկու քաղաքացիները, ովքեր տեղափոխվել էին Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Բուժկենտրոնից տեղեկացրին, որ տուժածներ Հարությունյան Սասունն ու Հովհաննիսյան Էդուարդը վերակենդանացման բաժանմունքում են: «Նրանք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ»,-տեղեկացրին կենտրոնից:
Պայթյունից տուժած երրորդ վիրավորը, ով քաղաքացիների ուժերով տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, ստացել է մակերեսային վերքեր:
Բոլոր տուժածներն արտադրամասի աշխատակիցներ են:
Ապակիների արտադրամասում տեղի ունեցած պայթյունի պատճառները ճշտվում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)