Ծանրամարտ. Մարգարիտա Առաքելյանը դարձել է Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Սպորտ
Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի համար երրորդ ոսկե մեդալը նվաճեց Մարգարիտա Առաքելյանը:
75 կգ քաշային կարգում մեր 15-ամյա ծանրորդուհին պարզապես անհասանելի էր իր մրցակիցների համար: Պոկում վարժությունում նա ցույց տվէց 72կգ արդյունք, իսկ հրում վարժությունում սանձեց 90 կիլոգրամանոց ծանրաձողը: Երկամարտի 162 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Ավելի վաղ 77 կգ քաշային Հարություն Գրիգորյանը եւ 50 կգ քաշային Գոռ Սահակյանը դարձել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, իսկ Մնացական Աբրահամյանն (69 կգ) արժանացել էր արծաթե մեդալի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)