Արցախի համար պայքարն ուղղված էր ոչ թե Բաքվի, այլ խորհրդային բռնապետության դեմ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ) Մակրոնի նստավայրը խուզարկվել է․ նշանակումներ՝ Քննչական կոմիտեում (տեսանյութ) ԱՄՆ-ն ու Իրանը բախվել են գլխավոր հարցի շուրջ․ խաղաղության ճանապարհը փակուղում է (տեսանյութ) «Կներես, Նիկոլ ջան, որ չեմ զոհվել»․ պատերազմի մասնակցի պատասխանը Փաշինյանին (տեսանյութ) Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 129 մեքենա․ 66-ի ղեկին եղել են անչափահասներ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն Ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ 2 անձ ձերբակալվել է Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում․ Բոզոյանը՝ նախընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Նիկոլը չի սերտել Խորենացու դասը, դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում․ Շարմազանով Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Սևադա Սահակյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը 

Ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չէ սա չպայթի. Քոչարյան

Քաղաքական

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքը համարեց հորինված է և շինծու։

- Դուք երկար ժամանակ է, որ հարցազրույց չեք տվել հեռուստատեսային ֆորմատով: Իրո՞ք վիճակն այդքան անկյունադարձային է, որ համաձայնվեցիք:

- Այո:

- Այսօր Ձեզ կանչել են ՀՔԾ: Երևի առաջինն ենք, որ պետք է տեղեկանանք ինչ զրույց եղավ, ինչու էին Ձեզ կանչե և ինչ կարգավիճակով էին կանչել:

- Կանչել էին ինձ վկայի կարգավիճակով, բայց քննիչի հենց առաջին նախադասությունը հետևյալն էր, որ էդ կարգավիճակը փոխում են և մեղադրանք են առաջադրում իմ նկատմամբ: Ըստ էության, հանդիպումը եղել է մեղադրյալի կարգավիճակով:

- Եվ մեղադրանք ի՞նչ ձևակերպմամբ և ինչ գործողությունների համար:

-  Ճիշտ այն է, ինչ ՀՔԾ-ի հայտարարության մեջ էր կապված Միքայել Հարությունյանի հետ, ճիշտ նույնը: Այդ կոնտեքստի մեջ և ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանքներ: Գիտե՞ք, ես տվյալ դեպքում հղում եմ անում ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Միքայել Հարությունյանի հետ, քանի որ այս կարգավիճակով ես կոնկրետ այս մասով իրավունք չունեմ բարձրաձայնելու: Բայց սա է, չի ճանաչվում ՍԴ-ի որոշումը, չի ճանաչվում 2008 թվի ընտրությունների արդյունքները: Ըստ էության՝ այսպես կոչված՝ լայն զանգվածների տրամադրությունները փորձում են տեղափոխել իրավական դաշտ և ըստ էության՝ ստացվում է, որ 21.5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը ըստ էության հաղթել է 2008թ. ընտրություններում: Բովանդակության խտացված մասն այսքանն է, որն իրականությունից շատ-շատ հեռու է, որևէ առնչություն չունի: 

Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության...

Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շիինծու քրեական գործ ստեղծել փաստերի վերաբերյալ, որոնք ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, ամբողջությամբ օրենսդրության և սահմանադրության շրջանակներում են իրականացվել:

- 2008թ. նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իրենք հաղթել են: Այն թեզը, որ իրականում հաղթանակը տոնել է ընդդիմության ներկայացուցիչը, այն ժամանակ էլ էին կիրկնում:

- Գիտե՞ք, ինքը դեռ ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտարարում էր, որ ինքն արդեն հաղթել է: Ես հիշում եմ դա, իսկ ընտրություններից հետո հրապարակն ուղղակի անկառավարելի էր, նա արդեն նախագահ էր և պետք էր քայլեր ձեռնարկել պետական համակարգը կազմալուծելու ուղղությամբ, որոնք ձայնագրված են, եթեր էին գնում բոլոր ալիքներով, լրատվական միջոցներով հրապարակվել է այդ ամենը:

- ՀՔԾ-ն մեղադրանք է ներկայացրել Ձեզ, որ ընտրություններում ժողովրդի մեծամասնության կարծիքով հաղթած թեկնածուին Դուք թույլ չեք տվել, որ դառնա երկրի նախագահ:

- Որ սահմանադրական կարգն ենք տապալել: Ես, իբև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրող էի, և այդ սահմանադրական կարգը երաշխավորում էի, և ինքս ինձ տապալել եմ ինչ-որ տարօրինակ ձևով, և այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախավը: 

Սահմանադրական կարգի տապալման փորձ արվել է հենց ընդդիմության կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Իրենք են չընտրված 21.6 տոկոսով հայտարարել, որ իրենք արդեն ընտրվել են և պետք է կազմալուծեն պետական համակարգը: 

Ըստ էության, թե մենք ի՞նչ սահմանադրական կարգ ենք տապալել ու այդ ի՞նչ հիվանդ երևակայություն պետք է մարդ ունենա, որ ընդհանրապես ենթադրի, որ սա հնարավոր մի բան է: Անկեղծ ասեմ՝ իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը:

- ՀՔԾ-ն երբ ասում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, բայց հետո ԿԸՀ որոշում է եղել, հետո եղել է ՍԴ որոշում, որ ճանաչել է ընտրությունների օրինականությունը:

- Որը վերջնական է:

- Ձեր իրավախորհրդատուների հետ արդյո՞ք քննարկել եք սցենարը որն է, վերջը ի՞նչ է լինելու: Արդյո՞ք սահմանադրական դատարանն է որպես մարմին կամ ՍԴ անդամները ներգրավվելո՞ւ են էս գործում, ԿԸՀ-ն:

- Գիտե՞ք, ինձ մինչև այս կարգի մեղադրանք առաջադրելը, առնվազն պետք է ԿԸՀ-ի կեսն արդեն բանտերում լինեին, ապացուցված լիներ, որ իրենք կեղծել են, հանցանք են գործել որոշումներ կայացնելուց և առնվազն ՍԴ վերաբերյալ ինչ-որ ակտեր պետք է լինեին, լուծումներ, պատիժներ և այլն և այլն: Այ սա է պատկերը: Դրա համար եմ ասում, որ սա ուղղակի իրավական սյուրռեալիզմ է: Կուստուրիցան երևի կերազեր լիներ այս որոշման մակարդակի երևակայություն ունենար իր ֆիլմերն անելուց: Սա է իրականությունը և սա վտանգավոր պահ է մեր երկրի համար: Սա ռումբ է՝ դրված մեր պետականության տակ, որովհետև ՍԴ որոշումն այս ձևով վերանայումը կամ արհամարհանքը այդ որոշման նկատմամբ, ռումբ է մեր պետության տակ: Ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չէ սա չպայթի: Մեր ամբողջ իրավական համակարգն այսօր շատ մեծ վտանգի տակ է գտնվում:

Սա կնշանակի, որ այս իրավական նիհիլիզմը կարող է կրկնվել հետագայում, ամեն մի իշխանություն, ի վերջո այս իշխանությունը հավերժ չէ, փոխվելու է, և նորերը պետք է գան, պետք է վերանայեն, պետք է վերանայեն: Մարտռի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին, եթե այս ձևով պետք է բացահայտեն: Սա բացահայտում չէ: Իրենք արդեն նշանակել են մեղավորներին և այդ նշանակման համար ձևակրպումներ են փնտրում, թե ինչ ձևով իրար կցեն՝ այդ մեղադրանքն ապահովելու համար: Սա, կրկնում եմ, չէի պատկերացնում, որ էդպիսի բան հնարավոր է ընդհանրապես, իսկ երկրի համար վտանգն անսահման մեծ է: Հաշվի առեք, որ ամբողջ բանակի վերնախավը մեղադրվում է, բանակն է մեղադրվում:

Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում: Այս կարգի բանակի պախարակումը ինչի՞ է բերելու: Պրծա՞ծ է, Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, սահմանները հանգի՞ստ են, էլ անելիք չունե՞նք:

- Կա՞ն ուրիշ զինվորականներ, որ որպես վկա կամ կասկածյալ կամ մեղադրյալ հայտնի են:

- Ես իրավունք չունեմ դա  ասելու, բայց վստահ եմ, որ վայսօր-վաղը բոլորդ  ազգանունները լսելու եք:

- Հարցաքննվել է նաև Խաչատուրովը:

-  Ես չգիտեմ, ես եզրակացնում եմ, որ եթե բանակն է դա արել, և ես որ գերագույն գլխավոր հրամանատարն եմ, այդ ամենն իրականացրել եմ բանակի միջոցով, մեր ամբողջ բանակը հանցավոր է, մարդիկ, որոնք մեր փառավոր հաղթանակների ուղղակի հեղինակներն են: Ի՞նչ ասեմ:

- Նրանք հղում են անում հայտնի 038 հրամանին, որ հրամանն ինքնին ենթադրում է, որ բանակն արդեն ներքաղաքական պրոցեսների մեջ է խառնվում:

- Նայեք, իրենք ընդհանրապես խառնում են, ասում են, որ այդ հրչամանի միջոցով փաստացի մտցվել է ռազմական դրություն: Մարդիկ կամ ընդհանրապես պատկերացում չունեն ինչ է ռազմական դրությունը, կամ ունեն, բայց այլ կերպ չունեն: Այն փաստերը չունեն, որ գոնե քիչ փթե շատ հիօմնավոր կամ խելքին մոտիկ բան լինի գրված: Բացարձակ:

 Ես մամուլին մեկ հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ հանդիպում եմ ունեցել փետրվարի 23-ին զինվորական վերնախավի հետ, և այն կապված էր երկրապահի հետ, երբ հայտարարվում էր, որ շուտով երկրապահը, Մանվելը կմիանա, և այդ ամբողջ հանդիպման իմաստը եղել է հետևյալը՝ բանակն իրավունք չունի ներքաշվել ներքաղաքական գործընթացների հետ: Մի քանի մեր գեներալներ, Մանվելն ինքը լինելով ՊՆ տեղակալ, գործող գեներալ, երկրապահի խորհրդի իբրև անդամ, երկու օր գիշեր-ցերեկ քննարկում էին, թե երկրապահը պիտի՞ միանա ցուցարարներին, թե՞ ոչ: Անթույլատրելի մի երևույթ էր, և ես ուղղակի պահանջել եմ պաշտպանության նախարարից միջոցներ ձեռնարկել բանակը քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար:

Բանակի անմիջական կառավարումը նախարարությունն է իրականացրել, նախագահը չունի ավելի լայն իրավասություններ, քան սահմանադրությամբ է: Այդ հրամանը նախարարի հրամանն էր հենց այդ ուղղությամբ:

- Որի մասին Դուք տեղյակ եղել եք:

- Երկու օր հետո ինքն ինձ ասաց, որ որոշել են սպայական կազմը զորանոցային վիճակի բերել մեկ նպատակով՝ հեռու պահել քաղաքական ազդեցություններից այդ ժամանակահատվածում, երբ բոլոր միջոցներն ընդդիմությունը կիրառում էր երկրապահի միջոցով բանակը ներքաշելու այդ գործընթացի մեջ: Եվ մ իակ նպատակը դա էր: Չպետք է մոռանալ, որ այն ժամանակ մենք տագնապալից լուրեր էինք ստանում առաջնագծից, շփման գծից: Իրոք, պրոբլեմ է եղել, որը մարտի 4-ին արտահայտվել է իմ 10 տարվա նախագահության ժամանակահատվածի ամենախոշոր ընդհարումներով: Միշտ հակառակորդն օգտվում է մյուս կողմի ներքաղաքական ծանր իրավիճակից: Անկեղծ ասեմ, մենք օգտվել ենք այդ իրավիճակից, երբ պրոբլեմ է եղել Ադրբեջանում, հիշում ենք՝ մեկ նախագահ, մյուս նախագահ, հազարավոր մարդկանց միտինգներ, մենք այդ վիճակից օգտվել ենք: Եվ ադրբեջանն այդ վիճակից փորձում էր օգտվել այդ ժամանակ: Ամբողջ առաջին գծով մենք այդ տեղեկությունները ստանում էինք և գիտեինք ինչ է կատարվում:

Տվյալ դեպքում երկու խնդիր էր լուծում պաշտպանության նախարարը.

Առաջինը՝ մարտունակությունն ապահովելու այս իրավիճակում

Երկրորդ՝ կամ տեղերը կարող եք փոխել, երևի նույն կարևորությունն ուներ, քաղաքականությունից հեռու պահելու սպայակական կազմին: Այլ նպատակ սա չուներ:

- Պարոն նախագահ, Դուք վերջին հարցազրույցում բանակի մասնակցության մասին կարճ էիք պատասխանել. բանակային զորամիավորումներ մասնակցե՞լ են այդ գործողություններին, թե՝ ոչ: 

- Նայեք, եթե հայտարարվում է արտակարգ դրություն, սա իմ իրավունքն էր որոշում կայացնել բանակի վերաբերյալ, առաջին հերթին նման դեպքերում ի՞նչ են անում, եթե սպառալիք կա սահմանադրական կարգի. առաջին հերթին բանակը պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարության շենքերը՝ կառավարություն, ֆինանսների նախարարություն, ԿԲ, առոմակայան և այլ ռազմական կառույցները: Հիմա, տվյալ դեպքում ես չգիտեմ մանրամասնությունները, թե ինչ են արել, ուր են գնացել, որովհետև այդ օպերատիվ հարցերով, առօրյա կառավարմամբ ես չեմ զբաղվում, ես նախագահ եմ, բայց բանակն առաջին հերթին նման դեպքերում այս նպատակների համար է օգտագործվում, և ես տեղեկություն չունեմ ընդհանրապես, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ:

Մենք որևէ վիրավոր կամ մարմնական վնասվածք ստացած զինծառայող չունենք: Մենք ունենք երկու զոհ ներքին զորքերից և 8 զոհ քաղաքացներից՝ ոստիկանության և ցուցարարների բախման արդյունքում, բայց մեկ վիրավոր զինվոր չունենք բանակի: Ոստիկաններից 100-ից ավելի մարդ տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից 50-ից ավելին՝ բավականինն լուրջ:

Ինձ և նախարարը և անվտանգության պետը հաջորդ օրը զեկուցում են, որ բանակը չիբախվել ցուցարարների հետ, որովհետև իմ համար զարմանալի էր, թե խի պետք է 10 զոհ լիներ: 

yerevan.today

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անասնաբույժները փրկել են բետոնով ծածկված բուինMV Hondius զբոսանավում հանտավիրուսային վարակների թիվն աճել է Փարիզիում գողացել են Արտաքին անվտանգության վարչությունից տվյալներ պարունակող համակարգիչներ Փարիզի Արտաքին անվտանգության վարչությունիցԱրեգակի վրա ակտիվությունը սկսել է աճելSpaceX-ը ուսումնասիրում է Starlink համակարգը Լուսնի վրա տեղակայելու եղանակներըԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել. ՌուբիոԱՄՆ-ը 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարՀարցմանը մասնակցած ուկրաինացիների մոտ 90%-ը վախենում է, որ իրենց երեխաները կմեծանան աղքատության մեջԿարո՞ղ է նուռը օգտակար լինել սրտի համար․ ինչ են ասում ուսումնասիրություններըՄակրոնի նստավայրում խուզարկություններ են իրականացվել պետական պայմանագրերի գործովԻնչպե՞ս պայքարել սթրեսի դեմԻնչպե՞ս կարգավորել քնի ռեժիմըԼավրով․ Ռուսաստանը համաձայն չէ, որ բազմաբևեռությունը սպառնում է խաղաղությանըԱԷՄԳ-ը Զապորոժյեի ատոմակայանում հրադադարի շուրջ բանակցություններ է վարում ՌԴ-ի և Ուկրաինայի հետԷստոնիան Մեծ Բրիտանիայի հետ քննարկում է Բալթիկայում իր ռազմական ներկայության ձևաչափըԿոնգոյում հրդեհված հիվանդանոցից էբոլայով հիվանդ վեց մարդ է փախելԼիտվան փակել է Շենգենյան գոտի մուտքը իր տարածքով համատեղ ռազմական գործողության մոտ 600 մասնակիցների համարՉինացի վերլուծաբանը գնահատել է Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխադարձ վստահության մակարդակըՊահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոցԼավրովը նշել է արաբական երկրների և Իրանի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտությունըՆավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլարՃապոնիան և Միացյալ Նահանգները զորավարժությունների ժամանակ կտեղակայեն Typhon համակարգըԸնտանեկան բռնության մասին դիմումների աճը վստահության նշան է, ինչը կորցնել չենք կարող․ ՆԳՆ (տեսանյութ)Ուկրաինայի ՊՆ-ն հաշվարկել է ԶՈւ շաբաթական կորուստները Հյուսիսային ռազմական շրջանումԲլոգերը թվարկել է կանանց համար «ամենաանիմաստ» հայտնի իրերըՌումինիայի իշխանությունները դեռևս պատրաստ չեն քննարկել Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է պաշտպանական ծախսերի արագ աճի մասինԱՀԿ-ն հայտնել է Էբոլա վարակի ավելի քան 750 կասկածելի դեպքի մասինԱՄՆ-ը հայտարարել է՝ Եվրոպայում զորքերի ռոտացիան «պատժիչ քայլ» չէՇակիրան կստանա 55 միլիոն եվրոՀունգարիան հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալՄադյարը անսպասելիորեն խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԻրանը ողջունում է Ռուսաստանի առաջարկները միջուկային համաձայնագրի վերաբերյալ․ դեսպան ՋալալիԿրեմլը Լուգանսկի քոլեջի վրա հարձակումը «սարսափելի հանցագործություն» է անվանելՌուսաստանից արտաքսել են UFC-ի նախկին մարտիկին՝ մենամարտից առաջԻնչպես է Ֆրանսիան փորձում ազդել Ռուսաստանի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման վրաԸնտրությունների օրը չեն բացառվում՝ կրակոցներ, անկարգություններ, ծեծկռտուք,զոհեր․պետք է պատրաստ լինել Բյանկան քննադատել է տղամարդկանց, որոնք ռեստորանում հաշիվը կիսելու առաջարկ են անում85-ամյա տղամարդը փրկել է աղջկան էլեկտրաշոկերով զինված առևանգողիցԿենտրոնական Ասիայի տարածաշրջանում շրջադարձային պահ է․ SohuՌուսաստանի ԿԲ-ն բացատրել է Euroclear-ի դեմ դատական որոշումն անհապաղ կիրառելու պահանջըՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն իրենց ռազմական ներկայությունը ԱրկտիկայումՔՊ-ն՝ 38 տոկոս․ մնացած կուսակցությունները չեն հաղթահարում անցողիկ շեմը․ ամերիկյան IRI-ի սոցհարցման արդյունքներըԵՄ-ն այլևս շատ չի տարբերվում ՆԱՏՕ-ից․ ԼավրովՀանրապետության օրվան նվիրված զորահանդես սիրով կսպասենք. բոլորիդ Պապիկյան (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին և անվնաս տեղափոխել ծնողների մոտՈրպես անհետ կորած որոնվում է 12-ամյա Լինա ՀակոբյանըԱրցախի համար պայքարն ուղղված էր ոչ թե Բաքվի, այլ խորհրդային բռնապետության դեմ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)Եվրոպան վախենում էր ԱՄՆ-ի՝ Իրանին միջուկային հարվածից․ ԶԼՄԵրևանում թիվ 64 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված